23:49 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (784)
344 0 0

Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում անդրադարձ է եղել մեր երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:

«Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամփոփելով նիստի աշխատանքները և քննարկման արդյունքները՝ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ, հակառակ դեպքում կտուգանվի 10 000 դրամով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 374–ով և դարձել 6302։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 մարդ, կատարվել է 49 080 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2936–ը, արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 77 դեպք։

Հաշվի առնելով իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարացրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Արմեն Սարգսյանը ստորագրել է դիմակ չունեցողներին տուգանելու օրենքը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (784)

Ըստ թեմայի

Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով
Պարսյան. «Դիմակ կրելու պարտադիր պահանջից որոշ տնտեսվարողներ գերշահույթ են ստանում»
Ինչպես են դիմակներ արտադրում Տավուշի մարզում․ լուսանկարներ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, կորոնավիրուս, ՀՀ կառավարություն, կառավարություն

Գլխավոր թեմաներ