23:57 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74012

Ըստ Միքայել Մինասյանի՝ մաքսանենգ ծխախոտի երրորդ խմբաքանակը ևս նախատեսված է եղել Ռուսաստանում իրացման համար, սակայն փաստաթղթերում այլ ուղղություն է նշվել։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակած նոր տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ծխախոտի` արդեն երրորդ խմբաքանակի մաքսանենգության համար։

Մինասյանի խոսքով՝ Կրասնոդար և Վորոնեժ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու չհաջողված փորձերից հետո Փաշինյանի ընտանիքը որոշել է «ծխախոտն իրազնել Աբխազիայում»։

«Գիտեմ, որ ծիծաղելի է հնչում, բայց մի քանի օր առաջ Հայաստանից մեկնում է ծխախոտով բեռնված նոր օդանավ, այս անգամ՝ Սոչի։ Հաշվի առնելով նախորդ փորձը՝ այս անգամ փաստաթղթերում ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է նշվում, մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և Հայաստանի փաստաթղերի մեջ չկա այդպիսի միջազգային սուբյեկտ, ինչպիսին է Աբխազիան»,- հայտարարեց Մինասյանը՝ նշելով, որ դա հասկանալուց հետո իրավիճակից դուրս գալու համար «Աբխազիա» անվան կողքին ստորակետ է դրվում և ավելացվում «Վրաստան»։ Ստացվում է՝ «Աբխազիայի Հանրապետություն, քաղաք Սուխումի, Վրաստան»։

Մինասյանի խոսքով՝ սա դիվանագիտական մի շարք խնդիրներ է առաջ բերում միանգամից երեք երկրների հետ՝ Ռուսաստանի, Վրաստանի և Աբխազիայի։ Ստացվում է՝ 15 տոննա ծխախոտը պետք է իրացվի Ռուսաստանում, իսկ փաստաղթղթերում նշվում է Աբխազիա, որովհետև սահմանը շատ մոտ է Ադլերի օդանավակայանին։

«Վրացիները երբ իմանան, իսկ դա ժամանակի հարց է, հարց են տալու՝ դուք որ մեզ մոտ ներմուծում եք, դուք մեզ մաքսային ինչ-որ բան տալի՞ս եք։ Դուք, փաստորեն, ներմուծում եք Վրաստան` առանց Վրաստան ներմուծելու։ Իսկ աբխազները, ում դուք չեք ճանաչում որպես անկախ պետություն, գիտե՞ն, որ դուք շարունակում եք նրանց ընդունել որպես Վրաստանի մի մաս։ Նրանք վաղուց անկախ երկիր են իրենց համարում, ունեն նախագահ»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա՝ «երկու կոպեկի համար» մեր երկիրն անհարմար իրավիճակում է հայտնվում, այս ամենն արվում է հանուն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսի։

Միքայել Մինասյանն անդրադարձավ նաև նախորդ տեսաուղերձներից մեկում իր հաղորդած տեղեկություններին, թե մայիսի 9-ին Երևանից Վորոնեժ մեծ քանակի մաքսանենգ ծխախոտ է տարվել և առգրավվել։

Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին

«Գոնե կարելի էր ձևական քրեական գործ հարուցել, թե ովքեր են կոնկրետ այդ մաքսավորները և ում հրահանգներն են կատարել, երբ բաց են թողել Հայաստանից մաքսանենց ծխախոտ՝ ձևակերպելով այն որպես «товары народного потребления»։ Դրա փոխարեն ՊԵԿ նախագահն ասում է՝ քանի որ Ռուսաստանում չի հարուցվել քրեական գործ, մեզ համար այդ փաստը գոյություն չունի։

Իսկ կարո՞ղ է՝ վախենում եք, որ մաքսավորները խոսեն ու տան Շուշաննա Ներսիսյանի անունը, նա էլ տա Աննա Հակոբյանի անունը, կամ էլ մաքսավորները տան Հրաչյա Հակոբյանի և Սիփան Փաշինյանի անունները»,- հայտարարեց Մինասյանը՝ նշելով, որ ժողովուրդը հույս ուներ ապրել ավելի լավ երկրում, բայց հիմա ապրում է ավելի վատ և «ընտանեկապետության տիրույթում»։

Հիշեցնենք` Մինասյանը Facebook-ում հրապարակած վերջին տեսանյութում հայտարարել էր, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում՝ մոտավորապես ժամը 20-ին, վայրէջք է կատարել 18 տոննա, 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

Ըստ թեմայի

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ. Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել
Միքայել Մինասյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել
Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է
թեգերը:
Աբխազիա, մաքսանենգություն, ծխախոտ, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան

Գլխավոր թեմաներ