01:07 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (784)
211 0 0

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հիմա նաև համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ ունի։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, որը դարձավ մեր երկրում կորոնավիրուսով հիվանդներին ընդունող առաջին բուժկենտրոնը, շարունակում է վերազինվել։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել։

«Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից»,- լուսանկարներին կից գրել է Թորոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի վերջին սկսվեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցումը։ Ընդամենը 10 օրում կառուցվեց 42 հավելյալ հիվանդասենյակ ունեցող մոդուլը։

«Նորք» ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր մոդուլներն արդեն տեղում են

Իսկ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 374–ով և դարձել 6302։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 մարդ, կատարվել է 49 080 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2936–ը, արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 77 դեպք։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (784)

Ըստ թեմայի

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Թբիլիսիից պահանջում են, որ Թորոսյանը կա՛մ ապացուցի իր ասածները, կա՛մ ներողություն խնդրի
թեգերը:
Արսեն Թորոսյան, հիվանդանոց, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ