00:43 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
447 0 0

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել։ Տեղերը սահմանափակ են:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը տեղեկացնում է, որ ըստ նախնական ժամանակացույցի` Երևան – Նովոսիբիրսկ – Եկատերինբուրգ Sv svr8950 չվերթը նախատեսված է 2020թ. մայիսի 27-ին, ժամը 13:30-ին (տեղական ժամանակով)։

Դեսպանատնից նաև տեղեկացնում են, որ այս թռիչքով կարող են մեկնել միայն Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ապրում են Նովոսիբիրսկի, Տոմսկի Կեմերովոյի, Օմսկի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի, Կուրգանի, Տյումենի մարզերում, Պերմի երկրամասում, Ալթայի երկրամասում, Բաշկորտոստանի Հանրապետությունում, Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում, Կոմիի Հանրապետությունում:

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել https://www.gosuslugi.ru/395443/1. հղումով։ Տեղերը սահմանափակ են: Մեկնողների ցուցակները կձևավորվեն գրանցման հիման վրա։

Եթե դուք ունեիք ռուսական ավիաընկերության թռիչքի տոմս,  ապա անհրաժեշտ է թռիչքից առաջ դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը` տոմսը փոխելու խնդրանքով: Նշվում է, որ թռիչքն անվճար է այն ուղևորների համար, ովքեր նախնական պայմանավորվածություն կունենան ավիաընկերությունների հետ։ Մնացած բոլոր դեպքերում թռիչքը կիրականացվի վճարովի հիմունքներով։

Բարսելոնա–Մինսկ–Երևան ուղղությամբ թռիչքներ են մեկնարկում. երբ ու ինչ հաճախականությամբ

Ըստ թեմայի

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ևս 2 չվերթ կիրականացվի. Քաղավիացիայի կոմիտե
Ռուսաստանի տարբեր քաղաքներից 6 չվերթ է նախատեսվում դեպի Երևան. երբ են դրանք կայանալու
թեգերը:
ռուս, չվերթ, թռիչք, Ռուսաստան, Երևան

Գլխավոր թեմաներ