16:26 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
168 0 0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստանում է բենզինի ու դիզվառելիքի շուկայի վերաբերյալ լսումներ կազմակերպել ու բացել բոլոր փակագծերը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019թ.-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ժամանակն է բացելու բենզինի շուկայում, մասնավորապես՝ Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռքբերման և ներմուծման գործընթացում գործող միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ բոլոր փակագծերը:

Բաբկեն Թունյանը նաև հայտարարեց, որ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիայի» մասին է:

«ԱԺ այս քառօրյա նիստերից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովով կկազմակերպենք քննարկում, կհրավիրենք Գևորգյանին, շուկայի խաղացողներին և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող բենզինի ամեն լիտրից քանի դրամ է գնում կոնկրետ անձանց գրպանը»,-ասաց Թունյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ՝ նշելով, որ հանձնաժողովը հրապարակել է թե՛ միջնորդ կազմակերպության անունը, թե՛ վառելիքի շուկայում ունեցած նրա շահույթի չափը՝ մարժան: Չի հրապարակվել միայն առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, ինչն արգելված է օրենքով:

«Երբ որ մենք խոսում ենք միջազգային շուկայում վառելիքի գնի մասին, մենք ասում ենք, որ ՀՀ-ում դրա փոփոխությունը կարող է լինել մինչև 1 ամսվա ընթացքում, որովհետև կա պաշար, կա ներմուծում»,- ասաց նա:

Այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահի խոսքով, բենզինի շուկայում կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ կենտրոնացվածությունը շարունակում է մեծ մնալ: 2019 թվականի ընթացքում ներմուծման առավել խոշոր ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Սիփիէս օիլ», «Ֆլեշ» ՍՊԸ-ները և «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, որոնց մասնաբաժինն ընդհանուր ներմուծման ծավալում կազմել է շուրջ 100%։

Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ

Հետո արդեն այս ներմուծված խմբաքանակը բաշխվում է բենզինի առևտրով զբաղվող ընկերությունների միջև:
Ինչ վերաբերում է Բաբկեն Թունյանի հիշատակած «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, հանձնաժողովի 2019թ-իհաշվետվության մեջ, իբրև շուկայում առկա խնդիր, նշված է. «ՌԴ-ից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռքբերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունների առկայությունը, ինչն առավելապես բացասաբար է անդրադառնում մեծածախ մակարդակում շրջանառվող վառելիքի մրցակցային միջավայրի վրա»:

Հաշվետվության մեջ նշված է նաև, որ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ն հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել:

Ովքեր են բենզին ներկրում Հայաստան, և ինչու են իջել գները

Ըստ թեմայի

Բենզինի գնի նվազումը կտարածվի նաև Հայաստանի վրա. ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊ հանձնաժողովը մատնված է անգործության. տնտեսագետը՝ բենզինի շուկայի մասին
Ինչո՞ւ է բենզինի գինը հասել 280 դրամի. Դավթյանը կարծում է` այս վիճակը երկար չի տևի, եթե...
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Բաբկեն Թունյան, Հայաստան, գին, բենզին

Գլխավոր թեմաներ