16:51 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Արարատ Միրզոյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ԱԺ նիստերի դահլիճից նախազգուշացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ժամանակ դիմակ չկրելը սխալ էր։

«Երևի տեսել եք, որ ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որտեղ փակ տարածքում դիմակ չեմ կրել։ Ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ այո, ես սխալ եմ արել, մտածել եմ` հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է և չեմ կրել դիմակ։ Բայց ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»,-ասաց Միրզոյանը։

Նա հայտարարեց նաև, որ համավարակով պայմանավորված, բոլորը գիտեն պարետատան որոշումը, ուստի ԱԺ նիստերի դահլիճից նախազգուշացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

ԱԺ նախագահի ելույթին արձագանքեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ԱԺ ամբիոնից դիմակով խոսելն անհարմար է։

«Խոսել;իս դիմակով չկրելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Ուզում եմ ձեզ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները դուք չեք կարող կիրառել խորհրդարանում և պատգամավորին դահլիճից դուրս հրավիրել։ Հետևաբար, ձեր որոշումը նորից քննարկեք Սահմանադրության իմ նշած համատեքստում»,-ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Միրզոյանը Մարուքյանին լսելուց հետո դարձյալ նույն տոնով ասաց, որը ինքը կիրառելու է այդ նախազգուշական միջոցները։
«Ես կոչ եմ անում, չէ, ես խնդրում եմ ու չեմ ամաչում դրանից, խնդրում եմ բոլորիդ կրել դիմակ ԱԺ նիստերի դահլիճում»,-ասաց ԱԺ նախագահը։

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն

Հիշեցնենք, որ մարտի 21–ին Արցախում կայացել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությունից հետո լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ պաշտոնյաները նույն սեղանի շուրջ էին հավաքված` չպահպանելով սոցիալական հեռավորությունը, առանց ձեռնոցների ու դիմակների։

Լուսանկարի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել։

Ըստ թեմայի

Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
թեգերը:
պարետ, Պատգամավոր, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, դիմակ, Էդմոն Մարուքյան, ԱԺ, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ