00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը հերքել չի կարողացել. ՄԻԵԴ-ը վճռեց` հայ սպային գլխատած Սաֆարովին հերոսացրել են

© AFP 2024 / FREDERICK FLORINШтаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге
Штаб-квартира Европейского суда по правам человека в Страсбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ-ը հրապարակեց «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ Ադրբեջանը խրախուսել ու հերոսացրել է ազգային խտրականության հողի վրա հայ սպային քնած ժամանակ կացնահարած մարդասպան Սաֆարովին:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ.-ին Բուդապեշտում սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը։

Դրանով Եվրոպական դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածները (խտրականության արգելք)։

Վճռում նշվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ներել նրան ու ապահովել նրա առաջխաղացումը։

«Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները»,- ասված է ՄԻԵԴ վճռում:

Այս հիմնավորմամբ Եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 15 143 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի դիմաց։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

ՄԻԵԴ վճռով, փաստորեն, համաշխարհային հանրությունն արձանագրում է, որ Ադրբեջանը խրախուսել ու հերոսացրել է ազգային խտրականության հողի վրա հայ սպային քնած ժամանակ կացնահարած մարդասպան Սաֆարովին, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է միջազգային տարբեր ատյաններում՝ ներկայացնելով Սաֆարովի հերոսացման անհերքելի ապացույցներ:

Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, Հունգարիայի կողմից այս գործով ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել, թեև Մարգարյանի իրավահաջորդների՝ Մակուչյանի ու Մինասյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի էր:

Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին

Հիշեցնենք՝ Հունգարիայի մայաքաղաքում կատարված սպանության ու այդ երկրի արդարադատության համակարգի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպանին այդ երկրի իշխանությունները, չնայած հայկական կողմի դժգոհություններին ու բողոքներին, արտահանձնել էին Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու պայմանով:

Սակայն Ադրբեջան հասնելուն պես Սաֆարովին նախագահի մակարդակով ներում էր շնորհվել, նա ոչ միայն ազատվել էր պատժի հետագա կրումից, այլև հերոսացվել՝ արժանանալով մայորի կոչման, բնակարանի և ութ տարվա աշխատավարձի:

Столица Азербайджана - Баку - Sputnik Արմենիա
Ինչպես Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառեց 7 մլն դոլարով. Ադրբեջանի «լվացքը» բացահայտված է

2004 թ.-ին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանը ՀՀ ԶՈՒ կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացին, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով:

Դասընթացին մասնակցում էին երկուական ներկայացուցիչ նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից:

Գիշերը Ռամիլ Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային:

Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:

Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով, որովհետև դասընթացի հայ մասնակիցները նրան իբր հրահրել և ծաղրել են:

Հովհաննիսյան. «Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը` հերոսացնելով մարդասպանին»

Լրահոս
0