23:30 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1366)
242 0 0

Պարետատան հերթական նիստում չի բացառվել որոշակի պայմաններում կարանտինային ռեժիմի սահմանման սցենարը այնպես, ինչպես հիմա ըստ անհրաժեշտության կիրառվում է առանձին համայնքներում:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այսօր պարետատան հերթական նիստի ավարտին կայացած բրիֆինգի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` տնտեսական գործունեության նոր սահմանափակումներ չեն կիրառվի:

«Մենք նիստի ընթացքում այսօր նաև քննարկեցինք ու չբացառեցինք որոշակի պայմաններում կարանտինային ռեժիմի սահմանման սցենարը այնպես, ինչպես հիմա կիրառվում է առանձին համայնքներում՝ Սևանում, Արենիում և այլն»,- ասաց Ավինյանը:

Նա հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների զգուշության ու պարտաճանաչության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ավելի խիստ մեթոդներից:

Ավինյանը շեշտեց, որ աշխարհում այսօր որևէ երկիր դեռ չի խոսում վարակի հաղթահարման մասին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402

«Կարծում եմ` մենք դեռ 1-2 տարի պետք է ապրենք այս պայմաններում»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և հասել 7402–ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 մարդ, կատարվել է 51594 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3220–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 91 դեպք և մահվան 39 անուղղակի դեպք:

Հայաստանում երեկ մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել։

Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազար մարդ մահացել են

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1366)
թեգերը:
պարետ, Հայաստան, կարանտին, Տիգրան Ավինյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ