09:01 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
115 0 0

Հայաստանում առցանց առևտրով զբաղվողները խախտում են Հարկային օրենսգիրքը: «Իմ քայլն» առաջարկում է փոխել օրենքն ու էլեկտրոնային հարթակում աշխատողներին բերել իրավական դաշտ:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ Հայաստանում օրեցօր ակտիվանում է առցանց առևտուրը: Միաժամանակ ավելանում են նաև «Հարկային օրենսգրքի» խախտման դեպքերը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ԱԺ–ում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների նախագծի ներկայացման ժամանակ ասաց, որ առցանց առևտրի դեպքում գնորդին կա՛մ ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, կա՛մ կտրոնը տպագրվում է նախապես ու գնորդին հանձնվում առաքիչի միջոցով, ինչը օրենքի խախտում է:

«Այլ տարբերակ չկա: Հաշվիչ դրամարկղային մեքենան պատվերի հասցե տեղափոխելու հնարավորություն նույնպես չկա: Այդ հնարավորությունն առաջարկվում է տրամադրել ավանդական ՀԴՄ–ների համար մինչև տարեվերջ, իսկ 2021թ-ի հունվարի 1-ից սկսած, երբ որ պայմանականորեն մենք կհամարենք, որ անցումային փուլն ավարտվել է, էլեկտրոնային հարթակների միջոցով առք ու վաճառք իրականացնելու պարագայում կիրառելի կլինի բացառապես էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով նախապես տրամադրվող ՀԴՄ կտրոնը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ ոլորտում աշխատող գործարարները մինչև տարեվերջ ժամանակ կունենան իրենց աշխատանքը հարմարեցնել նոր օրենքի պահանջներին:

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում

Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ նախագիծը մշակվել է մինչև կորոնավիրուսի համավարակը: Բայց արտակարգ դրության ու տեղաշարժի սահմանափակումների ընթացքում առավել տեսանելի դարձավ դրա անհրաժեշտությունը:

Պապոյանի խոսքով` նախագծի հիմնական նպատակը առցանց առևտուրը էլեկտրոնային վճարային համակարգ ու էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների դաշտ տեղափոխելն է:

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում
Դիմակ ներկրողները, արտադրողները և վաճառողները կօգտվեն մեզ պարտադրված վիճակից. Մելքումյան
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
թեգերը:
առևտուր, առցանց վաճառք, Հայաստան

Գլխավոր թեմաներ