16:09 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
68510

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` մայիսի 27-ի երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքարի անկում է նկատվել։ 

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Ոչ թե երկնաքար է ընկել երկրի մակերևույթին, այլ նկատվել է դրա առկայծումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, անդրադառնալով մայիսի 27-երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքար ընկնելու մասին լուրին։

Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասել է, թե երբ երկրի մոտով կանցնեն հսկայական աստղակերպեր

«Իրականում մենք տեսնում ենք մանր երկնաքարերի հետքը, որովհետև նրանք շատ արագ շարժվելով (մի քանի կմ/վ արագությամբ), մթնոլորտի հետ շփման հետևանքով իսկույն այրվում են ու չեն հասնում երկրի մակերևույթին։ Տվյալ դեպքում երկնաքարը քիչ ավելի մեծ է եղել, դրանց կոչում են բոլիդներ, որոնք ավելի մեծ առկայծում են տալիս, բայց որպես կանոն` նույնպես չեն հասնում երկրի մակերևույթին», – նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ 

Ըստ Միքայելյանի` անհնար է հետևել բոլոր երկնաքարերին կամ հետևել նրանց շարժին, որովհետև իրականում դրանք շատ փոքր են, իսկ եթե խոշոր երկնաքար ընկնի երկրի վրա, կառաջացնի մեծ ավերվածություն, մինչդեռ փոքր չափի հարյուրավոր, հազարավոր երկնաքարեր կարելի է տեսնել, երբ առկա է ասուպային հոսք կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «աստղային անձրև»։

 

Նրա փոխանցմամբ` բոլոր աստղագետները հետևում են ցուցակագրված ամենախոշոր երկնաքարերի շարժին` ամիսներ, տարիներ շարունակ դիտելով դրանց հետագիծը, ու եթե մոտենում են երկրին, այդ մասին անմիջապես հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներով։

Նման դեպքում խոսք է գնում տասնյակ հարյուրավոր մետրանոց կամ կիլոմետրանոց երկնաքարերի մասին, որոնք ավելի վտանգավոր են։ Ըստ Միքայելյանի` եթե, Աստված մի արասցե, նույնիսկ 100 մետրանոց աստղակերպն ընկնի տասնյակ կիլոմետրերի հասնող տրամագիծ ունեցող քաղաքի վրա, ապա այդ բնակավայրից ոչինչ չի մնա, քանի որ մեծ արագության պատճառով հարվածի ուժը չափազանց մեծ է։ 

Ավելի մեծ է, քան Չելյաբինսկի մոտ ընկածը. 2 օրից Երկրին հսկա երկնաքար կմոտենա

«Կա ծառայություն, որը մեծ աստղակերպի շարժման կամ դրանից բխող հնարավոր վտանգի մասին իմանում է շատ ավելի վաղ, նույնիսկ տարիներ առաջ։ Օրինակ` հայտնի է, որ 2029 և 2049 թվականներին երկրի մոտով կարող է անցնել հսկայական աստղակերպ։ Դրանց հետևելու նպատակը ուղեծրերի ճշտումն է, որովհետև մեծ երկնաքարերը երբեմն ենթարկվում են խոտորումների։ Միշտ չէ, որ ճշգրտորեն պահպանվում է ուղեծիրը, դա կախված է այն հանգամանքից, թե ինչ խոշոր մարմնի կողքով կանցնի, հետևաբար, տիեզերագրավիտացիոն ազդեցության ներքո կարող է մի փոքր շեղվել»,– ասաց աստղագետը։ 

Աստղադիտարանի տնօրենի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ եղավ շատ ավելի մեծ առկայծում։ Դա պարսկական հրթիռ էր, որն անհաջող արձակման պատճառով կործանվեց, և նրա շարժման հետագծից երևում էր, որ սիմետրիան խախտված է, ինչը բնորոշ է արագ պտտվող արհեստական մարմիններին։ Աստղագետի եզրակացմամբ` կարող են լինել և՛ բնական, և՛ արհեստական առկայծումներ։ 

Արմագեդոն կամ Սուպերմեն. Դետրոյթի մոտ երկնաքար է ընկել

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր Facebook–ի իր էջում տեղադրել էր օգտատերերից մեկի տրամադրած տեսանյութը և հայտնել, թե մայիսի 27-երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքար է ընկել։

Ըստ թեմայի

Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ
Հրա՞շք, թե՞ իրականություն. Խաղաղ օվկիանոսի ալիքները երկնագույն լույսով են պատվել
ԱՄՆ-ում սերֆերները սահել են նեոնային ալիքների վրայով. տեսանյութ
թեգերը:
Արեգ Միքայելյան (Բյուրականի աստղադիտարանի տնօրեն), Բյուրականի աստղադիտարան, Կոտայք, երկնաքար

Գլխավոր թեմաներ