12:59 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1055)
225 0 0

ՀՀ վարչապետի խոսքով` կարանտինին վերադառնալ–չվերադառնալու գլխավոր չափորոշիչը վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների առկայությունն է

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե հնարավոր է երկրում նորից կարանտին հայտարարվի, ասաց, որ իշխանությունն իր առջև նպատակ է դրել պահպանել իրավիճակը` կարանտինին չվերադառնալով։

Վարչապետը նշեց, որ կարանտինին վերադառնալ–չվերադառնալու գլխավոր չափորոշիչը վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների առկայությունն է։

«Այս առումով իրավիճակն ամեն օր ծանրանում է, քանի որ վարակվածների աճման թվի հետ մեծանում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` ոչ ոք չի կարող բացառել, որ գուցե ստիպված լինենք նորից վերադառնալ կարանտինին։

«Հնարավոր է նաև այլ խիստ միջոցներ կիրառվեն։ Կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելը ամենուր պարտադիր լինի` անկախ բաց և փակ տարածքներից»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Նշենք, որ մայիսի 28–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8216–ի։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել։ Նրանցից 7–ը տղամարդ են, 8–ը` կին։

 

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1055)

Ըստ թեմայի

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
թեգերը:
կարանտին, Արտակարգ դրություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ