08:14 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Առողջապահության նախարարությունը վարչապետի հետ շփված պաշտոնյաների թեստավորումն ըստ ցուցումի է անցկացնելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի պլանավորվում, քանի որ պահվել են համաճարակաբանական բոլոր ցուցումները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նշենք, որ առավոտյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ունեցել։ Ըստ նախնական վարկածի` նրան մատուցողն է վարակել։

«Կառավարությունում պահվել են համաճարակաբանական կանոնները,  մասսայական թեստավորման անհրաժեշտություն հիմա չկա։ Այն կատարվելու է ըստ ցուցման», - նշեց Նիկողոսյանը։

Իր հերթին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ այս պահի դրությամբ նախարարների կամ այլ պաշտոնյաների մոտ ախտանիշներ չկան, թեստավորման կարիք` ևս։

«Եթե կարիք լինի, նրանք բոլորը կհանձնեն կորոնավիորւսի թեստ», - նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ, մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 1–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 9492 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 210 մարդ։

Ըստ թեմայի

Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ
Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, թեստ, կորոնավիրուս, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ