15:39 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2467 0 0

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում և միայն պատասխանում է նրանց գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է` ինչպես են հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ արձակում։ Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի հարված հասցվում։

Տեսանյութի առնչությամբ մեկնաբանություններ ՀՀ ՊՆ–ից չտրամադրեցին։

«Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին։ Հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք պատասխան է ստանում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հայկական ԶՈՒ–ի հարվածի տակ է հայտնվել ադրբեջանական ԶՈՒ–ի այն ավտոմեքենան, որը զինծառայողներ է տեղափոխելիս եղել։

Հիշեցնենք, որ մայիսին 27-ին հայտնի դարձավ, որ հակառակորդի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենա էր այրվել։ Միջադեպի հետևանքով հայկական կողմը կորուսներ չէր կրել։

Ըստ թեմայի

Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար
Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից
«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Բանակ, Զինված ուժեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ