09:00 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
23210

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեղավորներ չեն փնտրում, միայն խնդրում են ժողովրդին կարգուկանոն պահպանել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարեց, որ երեկվա իր ֆլեշմոբային գործողությունները շատերը մեկնաբանել են որպես մեղավորների փնտրտուք, որն անհեթեթ մեկնաբանություն է, իսկ մեղավորներ փնտրելը անիմաստ գործ է, քանի որ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը։

«Ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և իմ ընտանիքին վարակել եմ, հետևաբար, ո՞ւմ վրա պետք է մեղքը գցեմ։ Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ ստեղծված իրավիճակը, մեր պրոբլեմը ճանաչելու մասին է։ Հարց է` մենք ուզո՞ւմ ենք այս իրավիճակը հաղթահարել, թե ոչ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` մոնիթորինգը ցույց է տալիս, որ ամենամեծ խնդիրը բանկային համակարգում է։

«Ես խոսել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարականներ եմ տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, բայց ես մի բան չեմ հասկանում` մեր պլան Ա–ն ո՞րն է, որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է այդ հարցը լուծել»,–վրդովվեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` բոլորը կարող են քննադատել ոստիկանության աշխատանքը։ Ասաց` երեկ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, սակայն մնում է այն համոզման, որ այս իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյու քաղաքացի անհատական պատասխանատվություն դրսևորի։

«Սա կարգուկանոնի խնդիր է։ Ես որ խոսքով, հաղորդակցությունով դարձել եմ վարչապետ, հիմա պետք է «սպեցնազը» հանեմ, ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեմ։ Ես ո՞նց անեմ նման բան, ես դրան սովոր չեմ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն գործելու։ Օրինակ` գիշերը «Մեյմանդարում» հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել և շուրջ երեք տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրեական գործ է հարուցվել։

Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով

Անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկային սպասարկող ավտոբուսին և անվտանգության կանոնների չպահպանմանը, վարչապետը նշեց, որ ֆաբրիկայում արդեն 36 հաստատված դեպք կա, 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, բայց փաստ է, որ մարդիկ իրենց կյանքին լուրջ չեն վերաբերվում։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետը դիմել էր քաղաքացիներին՝ խնդրելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել Facebook-ի իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշել խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Հաելենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 515–ով և դարձել 10 524։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 (+473) մարդ, կատարվել է 61.650 (+1733) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3454 (+27)–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 170 (+12) և մահվան 59 (+3) անուղղակի դեպք:

Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Որոշ լաբորատորիաներում կարգելվեն ՊՇՌ մեթոդով հետազոտությունները. ՀՀ պարետի նոր որոշումը
Թվերը շարունակում են աճել. հայտնի են աշխարհում COVID-19–ի տարածման նոր տվյալները
Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ