04:35 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Կապի և տրանսպորտի նախկին նախարարի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր` Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հետախուզումը հայտարարվել է ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։

Հիշեցնենք` մարտի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք, նախկին պաշտոնյաներից մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ ԱԱԾ–ն անուն չէր հայտնել, սակայն նշել էր, որ տվյալ անձը 2009 թվականին եղել է Երևանի քաղաքապետը։

Գագիկ Բեգլարյանը Երևանի քաղաքապետ էր նշանակվել 2009 թվականի մարտին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թվականի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է նույն պաշտոնում։ 2014 թվականի ապրիլի 22-ին կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։ 2016 թվականին հրաժարական է տվել։ 

Հայտնի է` ինչ կաշառք է տվել «Ոսկու աշխարհի» սեփականատերը Գագիկ Բեգլարյանին. «Ժողովուրդ»

Ըստ թեմայի

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տնօրենին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Միքայել Մինասյանի անվան հետ կապվող բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են
թեգերը:
Հայաստան, Գագիկ Բեգլարյան, հետախուզվող

Գլխավոր թեմաներ