18:18 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1177)
1071 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոշտ զրույց է ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակն իրեն ոչ պատշաճ զեկուցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին, այն որակեց «կատաստրոֆա» ու հավելեց, որ ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել խնդիրը։

«Նրանք, ովքեր հետևում են իմ էջին, գիտեն, թե ինչ է կատարվում: Ես եկել եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա մի այնպիսի ուժային կառույց, որը կկարողանա այս հարցը լուծել: Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետև էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Դա իմ խնդիրն է, ոստիկանության հետ կապված իմ ասած խնդիրը ես կլուծեմ, ես եմ պատասխանատուն, բայց էն, ինչ կատարվում է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել, անգամ եթե ժամացույցի նման աշխատեն, խնդիրը չի լուծվի»,–ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` կենտրոնական հատվածների խնդիրներով ինքն անձամբ կզբաղվի, բայց կատարվածը մեզանից յուրաքանչյուրի հետ կապված խնդիր է:

«Ի՞նչ է կատարվում դպրոցներում՝ դպրոցների տնօրեննե՛ր, դասղեկնե՛ր, ի՞նչ է կատարվում բանկերում, շուկաներում, հիմա մեզ հետևում է նաև Հակոբ Արշակյանը, պարո՛ն Արշակյան, Հայփոստի բաժանմունքներում էս ի՞նչ է կատարվում, Հյուսիսային մաքսատուն, կատաստրոֆա է սա։ Սա կազմակերպչական խնդիր չի զուտ, ամեն քաղաքացի եթե խնդիրն իրենը չի համարում, այս խնդիրը չի լուծվի»,–ասաց նա:

Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ հիվանդանոցներում տեղերը սպառվում են: Եթե մարդիկ կանոնները պահեն, 95 տոկոսով քիչ դեպքեր կգրանցվեն։

Նա նշեց, որ ինքն էլ է վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ոչ մի քաղաքացուց լավը չէ։ Ասաց` ընդունում է իր սխալը և փոխում է իր վարքագիծը: Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, Փաշինյանի խոսքով, ճշմարտությունն այն է, որ այս մասշտաբի հետ ոստիկանության համար դժվար է աշխատել: 

«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան

Նա քաղաքացիներին կրկին հորդորեց փոխել վերաբերմունքը կանոնների, օրենքի, ուրիշ մարդկանց շահերի նկատմամբ՝ նշելով, որ սա բոլորի համար հնարավություն է իսկապես օրենքի երկիր լինելու:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 515–ով և դարձել 10 524։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 (+473) մարդ, կատարվել է 61.650 (+1733) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3454 (+27)–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 170 (+12) և մահվան 59 (+3) անուղղակի դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1177)

Ըստ թեմայի

Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
«Աչքներս լույս, բախտավոր բալիկ լինի...». Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ