09:00 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Դատախազությունից հայտնում են, որ իր որոշմամբ` Վերաքննիչ դատարանն, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաև Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին` պաշտպանների պնդումները:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան) պաշտպանների` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը երեկ ստացել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Գևորգյանին առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` դատարանը եզրակացրել է, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը:

Խաչատրյանը նշեց` իր որոշմամբ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաև Գևորգյանի նկատմամբ հետուխուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին` պաշտպանների պնդումները:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ եթե իր հանդեպ հետապնդումը չդադարեցվի` հրաժարական կտա բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ա. Գ.-ն, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թթ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի տվյալները։

Եթե չդադարեցվի հետապնդումը, կհրաժարվեմ իմ աշխատանքից. Արթուր Գևորգյանը դեռ սպասում է

Մասնավորապես, նա թաքցրել է 2011թ. ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած` Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած` Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) և 310-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ:

«Պոտյոյին» են փորձել սպանել. ի՞նչ կապ ունի նա Վլադիմիր Գասպարյանի հետ

Ըստ թեմայի

Հետախուզվում է Գագիկ Բեգլարյանը. ԱԱԾ-ն նրա դեմ լուրջ փաստեր է հավաքել
Հաջորդ քայլը կլինի Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը. փաստաբան
Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
թեգերը:
պաշտպան, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, կալանք, փեսա, Վլադիմիր Գասպարյան, Արթուր Գևորգյան

Գլխավոր թեմաներ