17:17 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29020

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են երևանյան ձեռնարկություն, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է հրաձգային զենք հավաքելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման , ՀՀ ԶՈւ պաշտպանական ներուժի հզորացման ու արդիականացման կարևոր բաղադրիչներ է պարունակում։ Դրանցից մեկը հանրապետության տարածքում «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման տեղայնացումն է, իսկ հետագայում նաև ՀՀ-ում դրանց արտադրությունը։

Предприятие по сборке автоматов Калашникова в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
«Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում

Ինքնաձիգներ հավաքելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի ղեկավար Դավիթ Գալստյանի ու «Կալաշնիկով» կոնցեռնի փոխնախագահ Անդրեյ Բարիշնիկովի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանին զսպելու մեխանիզմներն ավելի կկատարելագործվեն. Դավթյանն Արցախում է

Այս տարվա մայիսին ձեռնարկությունն ու «Կալաշնիկով» կոնցեռնը 10 տարի ժամկետով համաձայնագիր են կնքել։ Այդ ընթացքում նախատեսվում է հրաձգային զենքի տասնյակ հազարավոր միավորներ հավաքել։

Предприятие по сборке автоматов Калашникова в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
«Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում

Դեռ մինչ ստորագրելը պայմանագրի նախագիծն Ռուսաստանում անցել էր համաձայնեցման ու վավերացման  բոլոր գործընթացները, իսկ 2019 թվականի օգոստոսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը պայմանագիր կնքելու համաձայնություն տվեց։

Լրագրողներին տեղեկացրին, որ գործարանը գրեթե զրոյից է կառուցվել ու 2020–ի հուլիսի սկզբին արդեն կբացվի։ Սկզբում մասերը Ռուսաստանից են մատակարարվելու, իսկ այստեղ դրանցից ԱԿ-103 ինքնաձիգներ են հավաքելու։ Բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց ձեռնարկության ներկայացուցիչ Իգոր Գորդիենկոն։

Представитель НПО Нейтрон Игорь Гордиенко
© Sputnik / Aram Nersesyan
Իգոր Գորդիենկոն

«Արդեն ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանից պահեստամասեր ստանալու ու տեղում զենք հավաքելու համար։ Ամեն ինչ արվում է ռուսական տեխնոլոգիաներով։ Սա առաջին փուլում։ Երկրորդ փուլում մտադիր ենք առանձին լիցենզիա ստանալ ու Երևանում մասերն արտադրել։ Սկզբում համեմատաբար պարզ մասերը կսարքենք, հետո արդեն կանցնենք ավելի բարդին», - ասաց Գորդիենկոն։

ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին

Ինքնաձիգի հավաքման արտադրամասի հարևանությամբ առանձին մասնաճյուղ է կառուցվում, այնտեղ բանակի համար ջերմատեսիլ սարքեր են թողարկելու։ Գորդիենկոյի խոսքով՝ մշակողներն օրերով եղել են առաջնագծում՝ զինծառայողների կողքին, ուսումնասիրել են տեղանքը, մարտական հերթապահության պայմանները, նման սարքերին ներկայացվող պահանջները։ Այդ ամենը հաշվի առնելով են գիշերային տեսանելիության սարքերի առաջին նմուշները մշակվել ու արտադրվել։

Предприятие по сборке автоматов Калашникова в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
«Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում

Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը։ Այդ նպատակով հսկայական հողատարածքներ են գնվել Աբովյանում, որտեղ հետագայում փամփուշտներ են արտադրվելու, նաև ռազմական ու բանակային ավտոմոբիլային տեխնիկայի վերանորոգում են անելու։ Եթե հաջողվի լուծել այդ խնդիրը, ապա հնարավոր կլինի մինչև 1500 աշխատատեղ ապահովել։ Այժմ ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունում մոտ 120 մարդ է աշխատում։ Գորդիենկոյի խոսքով՝ նրանց մի մասը նախկին սպաներ են։ Ձեռնարկության ղեկավարությունը որոշել է կիրառել կադրային զինվորականների գիտելիքներն ու փորձը զենքի արտադրությունը կազմակերպելու համար։

  • «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
«Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման ձեռնարկությունը Երևանում

Ըստ թեմայի

Առանց պաթոսի. ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին խոսում են թվերը
Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է
ԶՈՒ–ի գործողությունների մասով հետաքրքիր եզրահանգումներ կլինեն. Բալայանը` ապրիլյանի մասին
թեգերը:
գործարան, «Կալաշնիկով» ինքնաձիգ, Հայաստան, Զենք

Գլխավոր թեմաներ