07:22 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1055)
171 0 0

Եթե օգտատերն իր լուսանկարները հրապարակում է հրապարակային նշանի ներքո, բոլորը կարող են վերահրապարակել այն։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ֆեյսբուքյան ֆլեշմոբին, ասաց, որ անհատական տվյալների պաշտպանության գործակալության պատասխանատուների հետ քննարկել է Facebook սոցցանցում լուսանկարներ հրապարակելու թույլատրելիության հարցը։ 

«Հարցը քննարկել ենք անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և, ըստ էության, բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո` այդպիսով թույլատրել են բոլորին վերահրապարակել դրանք»,–ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է մյուս լուսանկարներին, ապա Փաշինյանը նշեց, որ եթե մեկին բերման են ենթարկում, իսկ մեկ ուրիշն ուղիղ եթերով դա ցուցադրում է` ինչո՞ւ է դա կարելի, իսկ ոստիկանության կատարած գործողությունները լուսաբանել չի կարելի։

Անդրադառնալով ռեստորաններից մեկում ոստիկանական համազգեստով «բեմականացմանը` Փաշինյանը խայտառակ միջոցառում որակեց այն։

Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին

Առավոտյան վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական համազգեստով երկու երիտասարդ հայտարարում, որ երկրում արտակարգ դրություն է, զանգվածային միջոցառումներն արգելված են և հյուրերին խնդրում են կես ժամվա ընթացքում դադարեցնել միջոցառումը։ Բայց պարզվում է՝ այդ ամենն ընդամենը բեմադրություն է: Այնուհետև ուժային կառույցների համազգեստով մի խումբ երեխաներ սկսում էին պարել ժամանակակից ռիթմերի ներքո:

Փաշինյանը Facebook-ի իր էջում այսօր նաև լուսանկար էր հրապարակել, որտեղ մի աղջիկ մետրոյով երթևեկում էր առանց դիմակի և ձեռնոցի։ Լուսանկարի մեկնաբանություններում օգտատերերը վիրավորական արտահայտություններ էին գրել աղջկա հասցեին։ Փաշինյանն ավելի ուշ ջնջել էր այդ լուսանկարը և ներողություն է խնդրել բոլոր այն քաղաքացիներից, որոնց հասցեին իր էջում «որևէ թթու խոսք է հնչել»:

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում հասցեին որևէ թթու խոսք է հնչել. Փաշինյան

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել` քաղաքացիները նրան ուղարկում են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խախտում հակահամաճարակային պայմանները։ Փաշինյանն այդ լուսանկարները հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1055)

Ըստ թեմայի

«Հայրիկներ ջան, էս թարգեք, ցավներդ տանեմ»․ Փաշինյանը ցույց է տվել ոստիկանների աշխատանքը
Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին
«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել
թեգերը:
Facebook, ֆլեշմոբ, Լուսանկար, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ