21:05 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1068)
35101

ՀՀ վարչապետը վստահ է, որ եթե մարդիկ հետևեն կորոնավիրուսի կանխարգելման կանոներին և վարակվածների թիվը նվազի, կնվազի նաև մահացության ցուցանիշը, քանի որ առողջապահական համակարգն ի վիճակի կլինի բուժօգնություն կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին սպասարկել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադառնալով կորոնավիրուսից մահացության թվերին, հայտարարեց, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է մի քանի հարյուրով պակաս մահ։

«Նախորդ տարվա հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել է 2307 մարդ, այս տարի՝ 2213, մոտ 100 մարդով ավելի պակաս։ Այսինքն` քաղցկեղից մահացողների բավականին մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որպեսզի քաղցկեղը դառնա մահվան պատճառ, այլ մահը վրա է հասել կորոնավիրուսի պատառով։ Նույնը վերաբերվում է նաև այլ խրոնիկ հիվանդություններին։ Եթե կորոնավիրուսը չլիներ, ապա քաղցկեղով հիվանդների մի մասը կմահանար քաղցկեղից մինչև 2020 թվականի հունիսի 1-ը։ Նույն իրավիճակն է նաև շնչառական օրգանների տարբեր հիվանդությունների դեպքում։ Նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ շնչառական օրգանների հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 1062 մարդ։ Ստացվում է` այս տարի մոտ 400-ով պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից»,-ասաց վարչապետը։

Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը

Նրա խոսքով այժմ Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիներին կարողանան պատշաճ բուժօգնություն ցույց տալ, այսինքն վարակման դեպքերը լինեն այնքան, որքան ի վիճակի է սպասարկել առողջապահական համակարգը, որովհետև եթե բուժօգնության կարիք ունեցողների թիվը շատանա, մահացության թվերն էլ կմեծանան։

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 11 817։

Երեկվա դրությամբ փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

Կորոնավիրուսի թեստին սպասել պետք չէ. ի՞նչ խորհուրդ է տալիս Covid 19-ով վարակված Համլետը

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1068)

Ըստ թեմայի

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին
Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանն արձագանքել է
«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ