00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաձավարից հետո․ քարտով գործարքները Հայաստանում առաջին անգամ գերազանցել են կանխիկը

© Photo : provided by Marketing & PR department of "Yerevan City" supermarket chainРазметки для соблюдения социальной дистанции у кассы в супермаркете Yerevan City
Разметки для соблюдения социальной дистанции у кассы в супермаркете Yerevan City - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկանխիկ գործարքների ծավալը (ATM, POS-տերմինալներով ու համացանցում), Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն, 2020 թվականի առաջին եռամսյակում մոտ 176,5 միլիարդ դրամ է կազմել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Բանկային քարտերով կատարվող գործարքների թիվը Հայաստանում ռեկորդային թվերի է հասել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բանկերի միությունը։ 2020 թվականի առաջին եռամսյակում քարտային գործարքների տեսակարար կշիռը կազմել է Հայաստանի մանրածախ առևտրի շրջանառության կեսից ավելին (գրեթե 56%), մինչդեռ 2019 թվականի առաջին եռամսյակում այն մի փոքր էր գերազանցել մեկ երրորդը (36.6%)։

Համակարգչի դիմաց նստած տղամարդիկ - Sputnik Արմենիա
Հայաստանում առցանց առևտուրը 2021թ-ից կիրականացվի միայն էլեկտրոնային կտրոններով

Բացարձակ թվերով` անկանխիկ գործարքների ծավալը (ATM, POS-տերմինալներով ու համացանցում), Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն, 2020 թվականի առաջին եռամսյակում մոտ 176,5 միլիարդ դրամ է կազմել, մինչդեռ երկրում մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառությունը 315,8 միլիարդ դրամի է եղել։

Հայաստանի ամենախոշոր սննդի առաքման ցանցի հիմնադիր տնօրեն Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի հարյուրից միայն 14-15 հաճախորդն էր քարտով վճարում։ Սակայն արդեն 2020 թվականի հունվար-փետրվարին անկանխիկի ծավալն աճել է մինչև 25-30%, իսկ հիմա գրեթե գրեթե հավասարվել է կանխիկին։

Առաջին խթանը հայտնվել է դեռ մինչև կորոնավիրուսը․ 2020 թվականի հունվարից բոլոր ձեռնարկությունները, որտեղ ավելի քան 10 աշխատակից կա, պետք է անկանխիկ տարբերակով աշխատավարձ տան։

Առևտուր` առանց փողի և կրիպտոարժույթի. ղազախստանցի հայը նոր առցանց հարթակ է ստեղծել

Մյուս խթանն ավելի ուժեղ է, դա բոլորիս հայտնի կորոնավիրուսն է։ Չնայած` մարտին, երբ արտակարգ դրության ռեժիմը նոր էր հայտարարվել, առցանց-պատվերների քանակը չավելացավ, հակառակը՝ պակասեց։ Առաջին օրերին շատերը սուպերմարկետներում մի քանի օրվա առևտուր էին անում։

«Ամբողջ մարտը խանութի հնդկաձավարն էին ուտում։ Հետո այն վերջացավ, պատվերներն ավելի շատացան։ Ճիշտ է, մենք նախկինի պես անհանգստանում ենք, որ մարդկանց եկամուտը կրճատվում է ու հայտնի չէ՝ այս անորոշ վիճակն ինչքան կտևի», - ընդգծեց Քերոբյանը։

Քերոբյանն ասաց, որ իհարկե, քաղաքացիներն օգտվում են հակաճգնաժամային աջակցման փաթեթներից։ բայց նրանք, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն, այդ գումարով ամենաանհրաժեշտ բաները կգնեն, ոչ թե ռեստորաններից լանչ կպատվիրեն։ Եթե ապրանք պատվիրեն, ապա խանութից՝ վարակվելուց խուսափելու նպատակով տնից դուրս չգալու համար։

«Այլ հարց է, որ երբեմն այդ փաթեթներն այնքան էլ հասցեական չեն։ Ես ինքս էլ օգտվել եմ սոցիալական աջակցության տեսակներից մեկից։ Իհարկե, հետո ես տվել են այն ուրիշին, ում դա ավելի շատ էր պետք», - ավելացրեց Քերոբյանը։

Նշենք, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները Հայաստանում դեռ պահպանվում են։ Բոլոր խանութներն ու հանրային սննդի կետերը բացվել են, սակայն խանութներում, ռեստորաններում ու սրճարաններում սոցիալական հեռավորության կանոն է գործում։ Բացի այդ, պետք է կանոնավոր կերպով ախտահանել ձեռքերն ու բժշկական դիմակ դնել։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

Լրահոս
0