02:11 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հիշեցնում է, որ քաղաքացիները մինչև թռիչքի օրն իրենց հուզող հարցերը կարող են բարձրացնել զանգով կամ նամակով։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը:

«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում ենք SkyUp ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։ Հիշեցնում ենք, որ թռիչքը կկայանա ժամը 15։10-ին «Բորիսպիլ» օդանավակայանի F տերմինալից»,-հայտնում են դեսպանությունից։

Նշվում է, որ հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժնի թեժ գծի հեռախոսով +380733737447 կամ հաղորդագրություն ուղարկել դեպանության ֆեյսբուքյան էջին։

Արդեն հայտնել էինք, որ Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար ևս մեկ հատուկ չվերթ է կազմակերպվում։  Հունիսի 7-ին՝ ժամը 15։10-ին, կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք։ Մեկ ուղղությամբ ավիատոմսի արժեքը 189 եվրոյին համարժեք ուկրաինական հրիվնա է:

«Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղափոխվելու են իրենց կողմից նախապես տրամադրած հասցեներով։ Բոլոր ուղևորները պետք է ստորագրեն ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ ծանուցագիր»,- նշված էր դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այս չվերթով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Նրանք պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Հատուկ չվերթերով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը գերազանցել է 16 հազարը

Դեսպանությունը շեշտել էր, որ ինքնաթիռում առկա է միայն 99 նստատեղ, և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության։ Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրում է Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում։ 

Ըստ թեմայի

Չարտերային չվերթն իրականացվել է. Կիևից 144 մարդ է ժամանել Երևան
Եվս մեկ չարտերային չվերթ. ՀՀ քաղաքացիները կարող են տոմս գնել ու վերադառնալ Մոսկվայից
«SCAT» ավիաընկերության չարտերային չվերթով ՀՀ 36 քաղաքացի վերադարձել են Հայաստան
թեգերը:
Ուկրաինա, Հայաստան, կորոնավիրուս, չվերթ, ինքնաթիռ

Գլխավոր թեմաներ