05:20 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով:

Вице-премьер Тигран Авинян представил нового главу КГД сотрудникам комитета (6 июня 2020). Еревaн
Տիգրան Ավինյանն ու ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում:

Չնայած սպասվող դժվարին ժամանակներին՝ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը

Դավիթ Անանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:

Вице-премьер Тигран Авинян представил нового главу КГД сотрудникам комитета (6 июня 2020). Еревaн
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Անանյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ. մայիսից:

Մինչ այդ` 2016-2018 թթ–ին, եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։

Անանյանի փոխարինողին գտել են. Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

Ըստ թեմայի

Հսկողություն կիրականացվի առավել ռիսկային հարկ վճարողների նկատմամբ. ՊԵԿ փոխնախագահ
4 ամսվա ընթացքում ընդամենը 12 հազար քաղաքացի է կորցրել աշխատանքը. ՊԵԿ փոխնախագահ
«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան
թեգերը:
Տիգրան Ավինյան, Նախագահ, Դավիթ Անանյան, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ