07:44 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1193)
1285 0 0

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գնալով բարդանում է։ Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացի, որոնք այս պահին սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում է հոսպիտալացման իր հերթին։

«Մեր առողջապահական համակարգն այսօր այնպիսի ծանրաբեռնվածությամբ է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում։ Ասեմ ավելին` մենք այժմ ունենք արդեն դեպք, երբ բշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից, ընդ որում, ուշացման պատճառը երկակի է․ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, և տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով և դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի` թերևս առաջին մահը։ Նաև 2 մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում, որովհետև վերակենդանացման բաժանմունքում տեղ չի եղել»,-ասաց վարչապետը։

Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի

Նրա խոսքով` այսօր պարետատան նիստին քննարկումներով ընդհուպ մոտեցել են այն որոշմանը, որ պետք է կիրառվեն տոտալ սահմանափակումներ։ Բայց քննարկումների ընթացքում հասկացել են, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքի, և դա ցանկալի որոշում չէ։

Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին սոցցանցի իր էջում իրականացված ֆլեշմոբն ապացույց է, որ համաճարակային կանոններն ամենուրեք խախտվում են և սահմանափակումներն այս դեպքում միայն կվատացնեն ստեղծված իրավիճակը։

Հավելենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1193)

Ըստ թեմայի

Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը
Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 25-ից 30 հազար ասիմպտոմ դեպք կա․ Փաշինյան
թեգերը:
հիվանդանոց, Հայաստան, կորոնավիրուս, Մահ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ