00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը

© Photo : provided by Levon AbrahamyanПрофессор вирусологии при Университете Монреаля Левон Абрамян
Профессор вирусологии при Университете Монреаля Левон Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհնար է արագորեն հաղթահարել վարակը, բայց կարելի է դանդաղեցնել դրա տարածման արագությունը, մահացությունն ու առողջապահության համակարգի վրա ընկած բեռը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Հայաստանի իշխանությունը պետք է վերադարձնի կարանտինը, բայց հայկական իրողությանը համապատասխան շտկված տարբերակով ու ակտիվ «գիտական քարոզչության» ուղեկցությամբ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոնրեալի համալսարանի (Université de Montréal) վարակաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը։

Կարանտինն ու ազգային առանձնահատկությունները

Աբրահամյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի երկու ռազմավարություն կա․ խիստ կարանտին (պայմանականորեն՝ չինական մոդելը) և կարանտինի ավելի «մեղմ» մոդել։ Շվեդական տարբերակն էլ կա, բայց խոսքն այժմ դրա մասին չէ։

Мгер Давидянц - Sputnik Արմենիա
«Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

«Կարևոր է հասկանալ, որ ցանկացած ռազմավարություն պետք է հարմարեցվի երկրի ու տարածաշրջանի յուրահատկություններին։ Չինական ռազմավարությունը հիմնված է կարանտինի խիստ ուժային հսկողության, բնակչության անտրտունջ ենթարկվելու ու այդ վերահսկողության գործում ակտիվիստների մասնակցության վրա։ Ասիական երկրներում այդ ռազմավարությունը լավ արդյունք է տալիս, քանի որ այն համապատասխանում է մարդկանց մտածելակերպին ու ավանդույթներին»,–նշեց Աբրահամյանը։

Հսկողության ավելի մեղմ համակարգը Եվրոպայում, ԱՄՆ-ում ու Կանադայում հաջողվել է, բայց արդյունավետության տարբեր մակարդակներով։ Վարակաբանի խոսքով` հաջողությունը բազում գործոններից է կախված։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

Ամեն դեպքում` անհնար է արագորեն կանխել համաճարակի տարածումը, բայց հեշտուհանգիստ կարելի է արագությունը կոտրել, մահացության մակարդակն իջեցնել ու թեթևացնել Առողջապահության նախարարության բեռը։

Այն երկրներում, որտեղ բնակչությունն օրինապաշտ է ու իր ավանդական առանձնահատկություններն ունի, այսինքն՝ հեռավորությունն ու անձնական տարածքը պահելը նրանց մշակույթի մի մասն է, սոցիալական հեռավորություն պահելն ու կարանտինայի միջոցները լավ արդյունք տվեցին ու թեթև անցան։

«Հայաստանում հասարակությունն ուրիշ խառնվածք ու մշակութային ավանդույթներ ունի։ Հայերն ավելի շփվող են, ակտիվորեն պահում են կապն ազգականների հետ ու իրենց սոցիալական շփումները և այլն։ Զարմանալի չէ, որ սոցիալական հեռավորությունն ու կարանտինը պակաս հաջողությամբ են պահպանվել։ Բացի այդ, ցավոք, շատ օրինակներ կան, երբ պաշտոնյաներն իրենք էլ չեն հետևել իրենց հորդորներին»,-ասաց Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ դա բացասական ազդեցություն է ունեցել, քանի որ առաջնորդի օրինակը շատ կարևոր է կարանտինային միջոցների բարեհաջող իրականացման համար։

Աբրահամյանը նշեց, որ թվարկած բոլոր կետերի իրականացման հարցում առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել ռիսկային խմբերին։ Գյուղացիների, ֆերմերների համար պետք է շտկել այդ միջոցները՝ հաշվի առնելով գյուղական կյանքի ու արտադրության առանձնահատկությունները։

Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելումուտը կփակվի. բռնկման պատճառը թաղման մասնակցելն է

Ընդհանուր առմամբ, սոցիալական հեռավորության պահպանումն ու կարանտինային միջոցները կօգնեն նվազեցնել համաճարակի տարածման տեմպերը, պակասեցնել մահերի թիվը, պաշտպանել ռիսկային խմբերին, նվազեցնել վերակենդանացման բաժանմունքների բեռնվածությունը ու ամենարևորը՝ պակասեցնել վարակի տարածումը։ Որքան ավելի լավ պահպանվեն այդ կանոնները, այդքան ավելի արագ կերևա արդյունքը։

Սոցիալական հեռավորության պահպանման ու կարանտինի արդյունքները հնարավոր չէ միանգամից զգալ, բայց մի քանի շաբաթից արդյունքները կերևան։ Արդեն հարուստ միջազգային փորձ կա ու պետք է հաշվի առնել բոլորի սխալներն ու հաջողությունները։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ տնտեսությունը փրկելու համար կարելի է մատների արանքով նայել հանրային առողջության խնդրին, ապա վերջում նա կարող է կոտրած տաշտակի առաջ կանգնել՝ փլուզված տնտեսությամբ ու չարացած ժողովրդով», - նշեց Աբրահամյանը։

Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

Ինչ վերաբերում է կարանտինի նախորդ փորձին՝ ապա այն անհրաժեշտ արդյունք կտար, եթե քաղաքացիների մեծ մասը պահեին կանոններն ու սահմանափակումները ժամանակից շուտ չհանվեին։

Տեղեկատվական աշխատանք

Կարանտինին զուգահեռ, վարակաբանի խոսքով, պետք է բնակչության հետ անընդհատ ակտիվ տեղեկատվական աշխատանք տանել։

«Պետք է բացատրել կորոնավիրուսի կենսաբանությունը, գործոնները, որոնցից կախված են տարածման ծավալն ու արագությունը, բազային համաճարակաբանությունը, յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունները, բացատրել ոստիկանների ու առողջապահության աշխատակիցների խնդիրները, իշխանության կողմից համաճարակի դեմ պայքարելու նպատակով մտցված ցանկացած հրահանգի նպատակն ու ակնկալվող արդյունքը», - նշեց վարակաբանը։

Арсен Торосян на заседании правительства - Sputnik Արմենիա
Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Յուրաքանչյուր նոր կանոն պետք է սկզբում քննարկվի փորձագետների հետ, պարզ ու հստակ ձևակերպվի։ Չմտածված քայլերի ու գործողությունների դեպքում հետագայում շտկելու կարիք է առաջանում, ինչը իշխանության հանդեպ անվստահություն ու դրա կոմպետենտ լինելու հարցում կասկածներ է առաջացնում։

Նրա կարծիքով՝ գիտականորեն հիմնված քարոզչությունը պետք է գերիշխի տեղեկատվական դաշտում։ Հայկական հասարակության մեջ հնարավոր չէ համաճարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնել միայն ոստիկանական միջոցներով։

Բշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից․ Փաշինյան

«Գաղտնիք չէ, որ կարանտինն ու սոցիալական հեռավորությունը մեր հասարակության տիպի հասարակությունների վրա բացասական հոգեբանական ազդեցություն են ունենում։ Այդ պատճառով պետք է օգնել ժողովրդին գոնե մասամբ չեզոքացնել այդ բացասական էֆեկտը՝ պետք է աշխատանքի մեջ ներգրավել հոգեբանների, արվեստագետների, ռադիոյի ու հեռուստատեսության աշխատակիցների», - ասաց Աբրահամյանը։

Համաճարակի դեմ պայքարը, նրա խոսքով, պետք է յուրաքանչյուրի գործի դառնա։

Թեստերի արժանահավատությունը

Անդրադառնալով զանգվածային թեստավորման նպատակահարմարությանը, Աբրահամյանը կոչ արեց ստուգել դրական թեստերի ճշգրտությունը։

Премьер-министр Никол Пашинян наблюдает за речью вице-премьера Тиграна Авиняна во время брифинга (26 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

«Կարծում եմ՝ պետք է ստուգել դրական թեստերի արժանահավատությունն այդ թեստերն անցկացնող բոլոր լաբորատորիաներում։ Այսինքն՝ համոզվել, որ իրականում բոլոր այդ տվյալները ճիշտ են։ Հասկանալու համար՝ բնակչության ինչ տոկոսն է վարակված, պետք է պատահականության սկզբունքով թեստեր անցկացնել։ իսկ կորոնավիրուսի գենետիկական նյութի (պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստ) թեստը միայն ակտիվ վարակների մասին է տեղեկություն տալիս»,-նշեց վարակաբանը։

Հասկանալու համար՝ բնակչության քանի տոկոսն է վարակվել, բայց ոտքի վրա կամ առանց ախտանիշի տարել հիվանդությունը, անհրաժեշտ է հակամարմինների թեստավորում անցկացնել։ Դրա համար լավ թեստեր են հարկավոր։

Բացվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն․ Թորոսյան

«Ես դա ընդգծում եմ, որովհետև հիմա շուկայում բազում թեստեր կան, բայց դրանց մեջ մեծ տոկոս են կազմում վատ, անորակ թեստերը։ Չէի ցանկանա ասել՝ որ թեստերն են լավը, որ ինձ չմեղադրեն որևէ ընկերությանը գովազդելու մեջ, բայց արդեն որակյալ թեստեր կան», - ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ակտիվ դեպքերի ու արդեն լավացածների տվյալները վերլուծելուց հետո կարելի է ավելի լավ տեսնել իրական պատկերը։ Այդ տվյալների հիման վրա կարելի է ու պետք է որոշել՝ ինչ ու ինչպես է պետք անել։

Լրահոս
0