12:58 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
181 0 0

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթներ է հարուցել ձեթի, հավի բդի, կարագի շուկայում իրականացվող գործընթացների առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Շաքարավազի շուկայում գնի նվազում կա, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ոչ համաչափ է համարում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Շաքարավազի շուկայում գնի նվազման հարցն ուսումնասիրում ենք, վարույթ է հարուցվել։ Բացի այդ, մի շարք ապրանքային շուկաներում վարույթներ են հարուցվել` ձեթի, հավի բդի։ Կարագի շուկայում նույնպես վարույթ է հարուցվել, որը, սակայն, գնի բարձրացման հետ կապ չունի»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` այս պահին հարուցված վարույթներից 4 գործ արդեն իսկ ավարտել են, և առաջիկայում մի շարք այլ գործերի վարույթներ նույնպես կամփոփվեն։

Հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրում են թեստերի շուկան, քանի որ լուրեր են շրջանառվում, որ մասնավոր ԲԿ–ներում նույնպես թեստավորումներ են իրականացվում` Գևորգյանը պատասխանեց, որ թեստերի շուկայում ուսումնասիրություն չեն իրականացնում։

ՏՄՊՊՀ նախագահը նշեց` միայն պետությունն է իրականացնում թեստավորում, և որևէ ահազանգ չունեն այդ առումով։

Հիշեցնենք, որ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել էր` դեռ նախորդ տարվա դեկտեմբերին շուկայում 189 դրամով շաքար է վաճառվել, ինչն ինքնարժեքից ցածր վաճառվող ապրանք էր, և կար դեմպինգի հետևանք։ Նույն երևույթը նաև ձվի շուկայում կար։

Հանձնաժողովի դիտարկումներով՝ 2020թ–ի փետրվարին շաքարավազի 1 կգ-ը Հայաստանի մանրածախ շուկայում վաճառվել է 230 դրամով, այնինչ 2018թ–ի փետրվար–մարտին շաքարավազի գինը հասել էր մինչև 380 դրամի։

Միայն իմբիրն ու դիմակն են թանկացրել. Հայաստանում գները նվազել են, դեֆիցիտ չկա

Ըստ թեմայի

Հնարավոր է` Հայաստանում շաքարավազը թանկանա
«Քաղցր հրաշք». որտեղի՞ց է Հայաստանում հայտնվել էժան շաքարավազը
Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), գին, շաքարավազ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ