00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այժմ արդեն պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил нового главу СНБ высшему руководству службы (9 июня 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил нового главу СНБ высшему руководству службы (9 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Մարտիրոսյանին կատարած աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ աշխատակազմին ներկայացրեց իրենց նորանշանակ ղեկավարին` Արգիշտի Քյարամանին։

Президент Армении Армен Саркисян во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը

«Եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը։ Ինչպես այլ կառույցներում, ԱԱԾ–ում նույնպես, պետք է գործեն աշխատանքային առաջխաղացման կանոնները։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ դեռ կան մարդիկ, որոնք գործում են այս սկզբունքին հակառակ։ Ես ընդունում եմ, որ կարող է գերատեսչական համերաշխություն, բայց դա չպետք է լինի երկրի շահերին հակառակ»,–նշեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ միասին աշխատած 2 տարին բավարար ժամանակ էր, որ ԱԱԾ–ի բոլոր աշխատակիցները դիրքավորվեն «թավշյա հեղափոխության»` այսինքն ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ։ Եվ այժմ արդեն պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ։ Վարչապետը նշեց, որ իր գերխնդիրն է եղել հատկապես ուժային կառույցներում ապահովել համակարգերի կայունությունն ու ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորն, ովքեր ունեն դրա մղոմը և ձգտումը, կարողանան դիրքավորվել նոր իրողություններին համապատասխան։ Եվ հիմա, նրա խոսքով, եկել է հենց այդ արդյունքներն ամփոփելու ժամանակը։

Փաշինյանը որոշումներ է կայացրել. ովքե՞ր են ԱԱԾ–ի, ԳՇ–ի և Ոստիկանության նոր ղեկավարները

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Մարտիրոսյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, հույս հայտնեց, որ նա կկարողանա ԱԱԾ–ն հասցնել նոր մակարդակի։ 

«Կյանքը դինամիկ է, և մենք պետք է կարողանանք մեր մատը պահել զարկերակի վրա»,–եզրափակեց Փաշինյանը։

Հիշեցնենք`երեկ`հունիսի 8–ին, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք աղմկահարույց պաշտոնանկություններ եղան։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Онлайн-брифинг с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и начальника полиции Армана Саркисяна (3 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ ոստիկանապետն էլ կազատվի պաշտոնից

Պաշտոնանկությունների պատճառը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն էր, որը տեղի ունեցավ հունիսի 7–ին։

Նշենք, որ Հայաստանում մինչև հունիսի 13–ը արտակարգ դրության ռեժիմ է, և մեծածավալ միջոցառումների անցկացումն արգելված է։

Վարչապետը երեկ պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ երջանկություն մաղթեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, ցավ հայտնեց իրադարձությունների հետագա ընթացքի համար, բայց և շեշտեց, որ երկրի պետական անվտանգության շահը, պետական կառավարման որակի շահը պահանջում էր կայացնել նման որոշումներ:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Նա նշեց, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան կարգապահություն, որպեսզի քաջալերեն ժողովրդին և օր առաջ հնարավոր լինի հաղթահարել կորոնավիրուսի բերած ճգնաճամը:

Լրահոս
0