00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում

© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeМакет Александраполя
Макет Александраполя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Մշակութային հայրաքաղաք» շարքը ներկայացնում է Գյումրու ոչ միայն պատմամշակութային կառույցների, այլ նաև մարդկային ճակատագրերի և պատմական իրողությունների մասին դրվագներ: Այս անգամ կպատմենք Ալեքսանդրապոլում 19-20-րդ դարերում մոլեգնած համաճարակների մասին:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Ինչպես 19-րդ, այնպես էլ 20-րդ դարերը զուրկ չեն եղել վարակիչ հիվանդություններից: Միայն 19–րդ դարի առաջին կեսին մեր տարածաշրջանում արձանագրվել է ժանտախտի և խոլերայի բռնկման 6 դեպք։ Իսկ արդեն 19–րդ դարի վերջերին և 20-րդ դարասկզբին` ժանտախտի 3, խոլերայի 2 և ծաղիկ հիվանդության բռնկման 1 դեպք։

Համաճարակային իրավիճակ, դրանից բխող մարդկային կորուստներ ու հիվանդության տարածմանը նպաստող պայմաններ. հետաքրքիր զուգադիպությամբ իրավիճակը կրկնվում է նաև մեր օրերում: Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանի հեղինակած պատմական ակնարկը` «Համաճարակային հիվանդություններն Ալեքսանդրապոլ Գավառում XIXդ. և XXդ. սկզբներին», ամփոփում է հետաքրքիր փաստեր ու դրվագներ, որոնցից մի քանիսը հեղինակը ներկայացրեց մեզ հետ զրույցում: Ի դեպ, այս գրքի գաղափարը նրա մոտ նոր չի առաջացել, այլ Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) ժողովրդագրական պատկերը բացահայտելու ժամանակ:

© Photo : provided by Armen HayrapetyanԱրմեն Հայրապետյան
Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում - Sputnik Արմենիա
Արմեն Հայրապետյան

Թե ինչ վնասներ և մարդկային ինչ կորուստներ է հասցվել Ալեքսանդրապոլի գա­վառին համաճարա­կային  հիվանդությունների «հարձակման» առաջին փուլում՝ XIXդ. առաջին կեսին, աղբյուրների բացակայության պատճառով հստակ հնարավոր չի եղել պարզել: Հատկապես գյուղական բնակավայրերի մասին բացակայող տեղեկությունների մեջ մեղքի բաժին ունեն նաև հիվանդների հարազատները, որոնք ամեն գնով իշխանու­թյուններից թաքցնում էին իրենց հիվանդ ազգականներին: Սակայն Հայրապետյանը նշում է, որ XIXդ. 30-ական թվականներին Ալեքսանդրապոլի գա­վառում գրացվեց ազգաբնակչության թվի վերելք: «Եթե համաճարակի զոհերն իրոք մեծաթիվ լինեին, ապա անհնար է, որ գավառի ժողովրդագրական դրության մեջ որևէ հետընթաց չնկատվեր»,-նշում է Արմեն Հայրապետյանը:

Общий вид на центральную часть города Александрополь  - Sputnik Արմենիա
Օկուպացված Ալեքսանդրապոլն ու թուրքերի «քաղաքակիրթ» թալանը. ինչ են վկայում փաստերը

Համաճարակային հիվանդությունների տարածման երկրորդ փուլում՝ այսինքն XIXդ. վերջերին և XX դարասկզբին, Ալեքսանդրապոլի գավառում արձանագրվել է ժանտախտի 3, խոլերայի 2 և ծաղիկ հիվանդության բռնկման 1 դեպք: Ի տարբերություն նախորդ շրջանի, այս անգամ բոլոր վեց դեպքերը պաշտոնական փաստաթղթերում և մամուլում բավականին լավ են լուսաբանվել, ինչը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս պնդելու, որ համաճարակների զոհերի թիվը Հյուսիսային Հայաստանի այս հատվածում երբևէ մեծ չի եղել: 1891-1908թթ. ընկած ժամանակահատվածում, օրինակ, Ալեքսանդրապոլ քաղաքում և համանուն գավառում ծաղիկ, խոլերա և ժանտախտ հիվանդություններով ախտահարվել է 198 մարդ, որոնցից մահացել են միայն 44-ը:

Համեմատության համար նշենք, որ 1904թ. հոկտեմբերից 1905թ. հունվար ընկած ժամանակահատվածում միայն Երևանի գավառում խոլերայով վարակվել է 2099 մարդ, որից 1735-ը մահացել են հաջորդ մեկ ամսվա ընթացքում: «Բժշկասանիտարական վիճակը բարվոք չի եղել, բայց ի տարբերություն այսօրվա Հայաստանի մարզերի, Ալեքսանդրապոլի գավառը միշտ ավելի պատվով է դուրս եկել։ Չեմ կարող ասել բնակլիմայական պայմանները (այստեղ համեմատաբար մեղմ կլիմա է), թե  ջուրն է եղել, պատճառը, բայց միշտ համաճարակի վնասն Ալեքսանդրապոլի գավառում փոքր է եղել։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ եթե օրինակ համաճարակների պատճառով Ալեքսանդրապոլում կարող էր մահանալ տարեկան 3-4 հազար մարդ ապա մյուս տարածքներում կարող էր նույնքան մահանալ ամսական»,-պատմում է Արմեն Հայրապետյան:

Նիկոլայ ցարի պայմանը, կամ ինչպես Գյումրիում կառուցվեց Օլգինյան գիմնազիան

Նախորդ դարասկզբին Ալեքսանդրապոլի գավառ ներխուժած ծաղիկը, քութեշը, մալարիան, տիֆը, խոլերան և այլ վարակիչ հիվան­դու­թյունները, ուսումնասիրողի խոսքով, հիմնականում փոխանցվում էին Արևմտյան Հայաստանից, երբեմն առևտրականների միջոցով, շատ հաճախ` նաև զորքի:

«Հաճախ Ալեքսանդրապոլում հիվանդությունները հայտնվում էին նաև Երևանի կամ Էջմիածնի գավառներից, ինչը կապվում է այդ տարածքներում առկա շոգ եղանակի հետ»,–ասում է Հայրապետյանը:

Ռուս մեքենավարը խորտակեց թուրքերով լեցուն գնացքը. Ալեքսանդրապոլի օկուպացիայի անհայտ էջերից

Ռուսական զորքի ներկայության ժամանակ Ալեքսանդրապոլ քաղաքում բավական լավ հիմքերի վրա էր բժշկական գործը, մինչդեռ նույնը չի կարելի ասել գյուղական բնակավայրերի մասին. գյուղական հասարակությունը հաճախ դառնում էր հեքիմների զոհ:

Լրահոս
0