23:36 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90411

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահեցնում է, որ այսօրվա իշխանությունները մաքսանենգ ծխախոտ են տարել Վորոնեժ։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են մեր հարցմանը` արդյո՞ք վարչապետի խորհրդականն այդ հարցով գործուղվել է Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կոռուպցիոն գործարքի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներգրավվածության վերաբերյալ որևէ հայտարարություն անհեթեթ է։ Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմից` պատասխանելով մեր հարցմանը։

Մենք 2 հարց էինք ուղղել վարչապետի աշխատակազմ` արդյո՞ք վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը գործուղվել է Վորոնեժ, ինչպես իր տեսաուղերձներից մեկում հայտնել Էր Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Եթե գործուղվել է, ապա ի՞նչ նպատակով։

Մեր հարցերին ուղիղ չեն պատասխանել, բայց նշել են, որ Արշակ Կարապետյանը, հանդիսանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, վարչապետի հանձնարարականներով կարող է գործուղվել տարբեր երկրներ`միջպետական օրակարգի ամենատարբեր հարցեր քննարկելու համար։

«Միաժամանակ բացառում ենք, որ վարչապետի խորհրդականը գործուղվի որևէ պետություն կամ քաղաք` որևէ ապօրինի գործողություն քողարկելու կամ քողարկմանն աջակցելու առաքելությամբ։ Վարչապետը բազմիցս է արձանագրել, որ չի հանդուրժի կոռուպցիոն որևէ դրսևորում, և դա բազմիցս ապացուցել է գործով, և հետևաբար որևէ կոռուպցիոն գործարքի մեջ նրա ներգրավվածության վերաբերյալ որևէ հայտարարություն անհեթեթ է։ Միևնույն ժամանակ նման երանգավորում ունեցող որևէ հայտարարություն պիտի քննվի իրավապահ մարմինների կողմից և արժանանան իրավական գնահատականի»,– նշված է վարչապետի աշխատակազմի ուղարկած պատասխանում։

Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում «Ստի վերջը» խորագրով մի շարք տեսանյութեր է հրապարակում: Դրանցից մեկում նա հայտարարել էր, որ Հրաչյա Հակոբյանն ու Աննա Հակոբյանը ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։ Մինասյանի խոսքով` ապրիլի վերջին ԱԻՆ-ի ինքնաթիռը Երևանից Ռուսաստան է մեկնել հայկական ծխախոտի խմբաքանակով, որը կշռում է 40 տոննա կամ 2700 տուփ: Կրասնոդարում ԱԴԾ-ն մաքսային և սահմանապահ ծառայության հետ համատեղ ձերբակալել է ինքնաթիռը: Նախկին դեսպանը նաև նշել էր, որ Փաշինյանը հանձնարարել է «մաքրել» ծխախոտի մաքսանենգության հետքերը և այդ հարցը հարթելու համար իր խորհրդական Արշակ Կարապետյանին գործուղել է ՌԴ: Վարչապետի կինն ու նրա եղբայրն արդեն դատի են տվել Մինասյանին ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել ու հերքել այդ հայտարարությունները։

Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը

Ըստ թեմայի

Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան
թեգերը:
Միքայել Մինասյան, Վորոնեժ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ