14:45 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1348)
277 0 0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հիշեցնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով` 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:Հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

«Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար: ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս»,-նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ 24 ժամով կասեցվել է նաև մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է:

Շտապելու համար պատճառ է եղել․ մանրամասներ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից. «Հրապարակ»

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14 103։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1348)

Ըստ թեմայի

Ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում. Փաշինյան
«Աչքիդ առաջ հիվանդը սկսում է շնչահեղձ լինել»․ մանրամասներ կորոնավիրուսի բուժման ընթացքից
Տաք եղանակը կօգնի՞ կորոնավիրուսի «հախից գալ». հայ և վրացի մասնագետների կարծիքները
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, հարսանիք, Ռեստորան, Գյումրի, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ