14:32 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20301

Զարուհի Բաթոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց` իր ազգականներն աշխատանքի են անցել նախարարությունում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է`իր ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում։ Բաթոյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սա ասաց` պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` իր այս կամ այն ազգականն աշխատանքի է անցնում նախարարությունում։

«Լուրերը, թե իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է մեզ մոտ, դա էլ չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, իմ քրոջ տեգրն աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականություններն է իրականացնում, սակայն քաղծառայությունը դեռ 1 տարի առաջ հայտնել էր, որ նա համապատասխանում է այդ պաշտոնին։ Սակայն վերջինս իմ ազգականը չէ»,–ասաց Բաթոյանը։

Հարցին, թե քրոջ տեգրը պատահակա՞ն է դիմել այդ պաշտոնին` նախարարը պատասխանեց, որ ոչ։ Սակայն Բաթոյանը հավելեց, որ նա ԺՊ է, և այդ պաշտոնում թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու շուտով։

Ի՞նչ է արվել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում. Բաթոյանն ամփոփել է տարին. տեսանյութ

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Սոցապ ծառայության պետ Անի Ամիրշադյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է։

Նշվում էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են։

Քիչ գումար` շատերին. Բաթոյանն ասաց` ինչպես են մարդիկ աջակցություն ստանալու պետությունից

Ըստ թեմայի

Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան
Զարուհի Բաթոյանը տնից է աշխատում. նա հայտնել է իր թեստի պատասխանը
Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան
թեգերը:
Նախարար, աշխատատեղ, աշխատանք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Զարուհի Բաթոյան

Գլխավոր թեմաներ