16:26 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1495)
324 0 0

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ տվյալներն ամենայն հավանականությամբ իրական են, թեև մինչև չստուգվի, հստակ պարզ չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցիների տվյալներ են հանրայնացրել։ Տեղեկությունը հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ խոսքը վերաբերում է մոտ 3500 մարդու։

«Խնդրում եմ` ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ։ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերն ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե, ինչ կուզի` կասի։ Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մարտիրոսյանը նշել է նաև, թե որն է սրա վտանգը։

«Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինել»,– եզրափակել է փորձագետը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 16004-ի։ Վերջին մեկ օրում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1495)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով հիվանդ 120 պացիենտ այս պահին սպասում են հիվանդանոց տեղափոխվելուն
Իրավիճակը ճգնաժամային է. կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել. Փաշինյան
«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Կորոնավիրուսի թեստերի վրա Հայաստանի բյուջեից ամսական 1 մլն դոլար է ծախսվում
թեգերը:
կորոնավիրուս, Սամվել Մարտիրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ