13:54 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
345 0 0

Այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվում նաև ԱԺ մոտակա տարածքներում։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիա անողներին:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ այժմ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

Այս պահին Ազգային ժողովի մոտ են հավաքվել Ծառուկյանի կողմնակիցները։ Ոստիկանները, սակայն, հաղորդում են, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։

Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել նաև ԱԺ մոտակա տարածքներում։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիա անողներին, նրանց միջև տեղի ունեցավ քաշքշուք, երբ ոստիկանները բերման ենթարկեցին հայտնի ըմբիշ Ռոման Ամոյանին։

  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ազգային ժողով
    Ազգային ժողով
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 7
© Sputnik / Andranik Ghazaryan
Ազգային ժողով

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ  ներկայացրեց։ ԱԱԾ–ն այս պահին խուզարկում է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները». տեսանյութ

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)

Ըստ թեմայի

«Հիմա դրա ժամանակը չէր»–ից մինչև «շատ լավ են արել». քաղաքացիները` Ծառուկյանի գործի մասին
«Ծառուկյանի հարցում իշխանությունը կրկնում է Սերժ Սարգսյանի գործելաոճը». Անտինյան
Ներքաղաքական «դրամա». ինչ հետևանքներ կունենա իշխանություն–Ծառուկյան հակամարտությունը
Գագիկ Ծառուկյանի աջակիցներից ավելի քան 100-ը բերման է ենթարկվել
թեգերը:
Ոստիկանություն, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ