00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции "Инвестиции и торговля" (26 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял участие в конференции Инвестиции и торговля (26 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Ծառուկյանների ընտանիքի հետ կապված քրեական գործերի ժամանակագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ մեղադրանքներին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումները հաջորդել են նրա քաղաքական կոշտ հայտարարությանը:

Заседание Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

Վարչապետը ներկայացրեց վերջին երկու տարիների Գագիկ Ծառուկյանին վերաբերող իրադարձությունների ժամանակագրությունը:

«2018թ.-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել հիմա ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, գործն ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական վճիռ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն հարուցվել է 2019թ-ի հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած հայտնի սպանության փաստով:

«Հունվարի 29-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա՝ փաստացի կասկածի շուրջ»,- ասաց նա:

ԱԺ–ն համաձայն է, որ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից

Ինչ վերաբերում է Ծառուկյաններին պատկանող առանձնատներում կատարված խուզարկություններին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հունիսի 14-ի խուզարկությունն առաջինը չէր: Մինչ այդ՝ 2019թ-ին, խուզարկություն է կատարվել նաև Նվեր Ծառուկյանին պատկանող` Ծաղկաձորում գտնվող առանձնատանը:

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2019թ.-ի դեկտեմբերի 28-ին` պետությանը հասցված վնասի՝ պետությանը պատկանող հողերը «ծիծաղելի գներով» վաճառելու փաստով:

Гагик Царукян вышел из здания СНБ (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի երեկոյան

«Խոսքը 290 մլն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատճառված վնասը հատուցվել է, ինչը նշանակում է, որ Գուլոյանը մեղքն ընդունել է:

«Մուլտի Գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու առաջին միջնորդությունն, ըստ վարչապետի թվարկած ժամանակագրության, ներկայացվել է 2019 թ-ի ապրիլին: Իսկ 2019թ-ի սեպտեմբերին նա կալանավորվել է արդեն ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով:

Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ նախկինում բազմիցս ասել է, որ կոռուպցիոն գործերով ՀՀ քննչական մարմինները էֆեկտիվ չեն գործում, ու վերջին պաշտոնանկությունների հարցում դեր է ունեցել նաև այդ գործոնը:

«Առավոտը ժամը 7-ին քննիչները գնում էին խուզարկության, տեսնում էին տանտիկինը մակիաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց: Իշխանությունը նախկինում այս քրեական գործերը օգտագործել է, որպեսզի այս քաղաքական ուժերին պահի կոնտրոլի տակ, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել: Իսկ մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն կամ խոսելու ձևն ընտրեն: Մենք իրենց խոսելու ձևը կսովորեցնենք: Իրենք այստեղ չեն էլ խոսի, որովհետև ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես» ,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի քրեական գործերին, վարչապետը հայտարարեց, որ քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որով բացահայտվելու է «ժողովրդի կամքի վրա բռնանալու ինստիտուտը»:

Депутат Ивета Тоноян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն կդիմի Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան

Հիշեցնենք` երեկ ԱԺ–ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Լրահոս
0