03:12 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1151 0 0

Կողմերը ներկայացրել են իրենց տեսլականը հայաստանյան ներքաղաքական օրակարգի որոշ հայեցակարգային հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսoր հանդիպել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ու ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ռուսաստանի՝ հայկական կողմին ցուցաբերած աջակցությանը վերաբերող հարցեր:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը նաև ներկայացրել են իրենց տեսլականը հայաստանյան ներքաղաքական օրակարգի որոշ հայեցակարգային հարցերի շուրջ:

Հիշեցնենք` երեկ ԱԺ–ն որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյան

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ըստ թեմայի

Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք
Տարբեր երկրների դեսպաններ մտահոգված են Ծառուկյանի հարցով. Վահե Էնֆիաջյան
«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա, տեղին չէ». Մարգարյան
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ