13:24 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1646)
21501

Բժշկական դիմակների գները Հայաստանում նվազում են։ Ոլորտի պատասխանատուն կառավարության նիստում ներկայացրել է նոր գները:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանում բժշկական դիմակների գների իջեցում է կանխատեսվում: Տեղեկությունը կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով` այս պահին խոշոր դեղատնային ցանցերում տեղական բժշկական եռաշերտ դիմակները վաճառվում են 100 դրամով, ներմուծվածները՝ մինչև 150 դրամով:

Ավտոմատ վաճառքի ապարատներում դրանց գինն ավելի ցածր է, ու ՏՄՊՊՀ նախագահի տեղեկություններով, այսօրվանից ավելի կնվազի:

«Երկու տեղական արտադրող ընկերություններ էլ գինը նվազեցրել են: Այսօր նոր խմբաքանակը, որ ստանանք, արդեն 2 դիմակի գինը կլինի առավելագույնը 15 դրամ, այսինքն՝ 1 դիմակը՝ 75 դրամի շրջանակներում: Դրանք ստերիլ փաթեթավորված են ու հարմար են օգտագործման համար»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ այս ամիս հանձնաժողովը կավարտի դիմակների շուկայում ուսումնասիրությունը, ու եթե հաստատվեն համաճարակի օրերին գնային չարաշահումների դեպքեր, մեղավորները կպատժվեն: Այդուհանդերձ, Գևորգյանը վստահեցրեց, որ դեպքեր, երբ 20-30 դրամանոց դիմակը վաճառվել է 200 դրամով, չկան:

«Այո՛, ժամանակին դիմակների գինը եղել է 20 դրամ, բայց դրանց ներմուծման գներն են ցածր եղել: Համաշխարհային դեֆիցիտի պատճառով դրանց գները բարձրացել են»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հիշեցրեց, որ դիմակ դնելը պարտադիր դարձնելու որոշումից հետո ՀՀ կառավարությունը թույլ տվեց ֆինանսական խնդիրներ ունեցող քաղաքացիներին դնել ինքնաշեն դիմակներ:

«Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Մենք խնդրում ու կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է` կրել սովորական բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում: Կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական սեգմենտով պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով»,- ասաց Թորոսյանը:

Որտեղից է հիմնականում տարածվում կորոնավիրուսը, և քանի քաղաքացի է վարակված, բայց տանը

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 մարդ, կատարվել է 89 992 թեստավորում, առողջացել են վարակվածներից 7560–ը (+746) ։ Գրանցվել է մահվան 309 (+7) դեպք։

Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։

«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1646)

Ըստ թեմայի

Դիմակի ու ձեռնոցի մասին դեռ շատ կխոսեն. ի՞նչ կհագնեն հայերն այս աշնանն ու ձմռանը
Դիմակի պատճառով բշտիկնե՞ր են առաջանում․ Մալիշևան խոսել է ակնեի դեմ պայքարի 3 եղանակի մասին
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), գին, դիմակ, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ