10:19 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ.-ին: 2005 թ.-ից սկսած` սիգի որսը կատարվել է միայն ապօրինի:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Սևանում ապօրինի ձկնագողության դեմ պայքարելու համար Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է իրականացնել սիգի փորձարարական որս: Կառավարության համապատասխան որոշման նախագիծն այսօր գործադրի հերթական նիստում ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

«Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ.-ին, այսինքն՝ 2005 թ.-ից սկսած` սիգի օգտագործման չափաքանակ չի սահմանվել, և լիազորված մարմնի կողմից որս չի թույլատրվել»,- հիշեցրեց Ջիլավյանը:

Փորձարարական որսի ընթացքում, ըստ նախագծի, թույլատրվելու է որսալ միայն 500 գրամից ոչ պակաս ձուկ: Որսը թույլատրվելու է բացառապես 40 սմ-անոց և ավելի խոշոր ցանցավանդակներով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա:

Որսը թույլատրվելու է մինչև 2020թ.-ի հոկտեմբեր ամիսը. ձվադրման սեզոնին սիգի որսը դարձյալ կարգելվի:

Ձուկ չէ, այլ հրաշք. հայ խոհարաները 4 մեդալով են վերադարձել Դաղստանից

Ձկնորսական նավակները լիճ մուտք են գործելու միայն դրանց համար նախատեսված 17 տեղամասերից:

«Որսը կազմակերպվելու է օրվա լուսավոր ժամերին: Մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչները համապատասխան մատյանում լրացնելու են լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի և ելքի ժամը, որսագործիքները: Որսի ավարտից հետո գրանցելու է որսված ձկան քանակը: Մատյանի տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվելու է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ որսված ձկան քանակի վերլուծություն կատարելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Որս իրականացնել ցանկացողները նախարարությանը հայտեր կարող են ներկայացնել և՛ առձեռն, և՛ փոստով, և՛ էլեկտրոնային փոստով:

Թե յուրաքանչյուրն ինչ ծավալի որսի իրավունք կստանա, պարզ կլինի միայն հայտերի քանակի վերլուծությունից ու թույլատրված արդյունագործական որսի ծավալը դրանց միջև բաշխելուց հետո:

Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

Ըստ թեմայի

Ձկան օր Հայաստանում․ Սևանա լճի ափին կազմակերպված փառատոնի ամենավառ կադրերը
Սևանա լիճ է բաց թողնվել մեծ քանակությամբ մանրաձուկ. նախարար
«Սևանա լճի «ծաղկման» հարցի լուծումը երկար ժամանակ է պահանջում». Էրիկ Գրիգորյան
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, որսագողություն, ձկնորս, որս, սիգ, Սևանա լիճ, Սևան

Գլխավոր թեմաներ