20:36 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6210

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Սևան» քրեակատարողական հիմնարկ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տարածքի տեղազննությամբ հայտնաբերել են ներնետված փաթեթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

«Հայտնաբերված փաթեթում առանձնացված փաթեթներով եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 83 գրամ քաշով դեղնականաչավուն, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0.6 և 0.7 գրամ քաշերով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաև «PGN 300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի, 9.7 գրամ քաշով 19 դեղապատիճ և ծալովի շեղբով դանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել

1 / 3
Փաթեթի պարունակությունը

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից

Ըստ թեմայի

Կես կիլոգրամ թմրանյութ գուլպաների մեջ. Մեղրիի անցակետում իրանցին ստիպված հանել է շորերը
Քրեակատարողական ծառայողը կոշիկներում և գոտկատեղում թաքցրած թմրամիջոց է մտցրել բանտ
Թմրանյութեր, ոսկյա զարդեր, հեռախոսներ. ՊԵԿ-ը բացահայտել է մաքսանենգության 51 դեպք
թեգերը:
Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), թմրամիջոցներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ