05:04 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
202 0 0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն իր աշխատավարձը նվազեցնելու խնդրանքով դիմել է «Գազպրոմի» ղեկավարությանը: 2 մլն դրամից ավելի ստացող մյուս աշխատակիցների աշխատավարձերը ևս կնվազեցվեն:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը ՀԾԿՀ–ի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:

Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»:

«Հանձնաժողովի հետ հիմնական տարաձայնությունը վերաբերում էր աշխատողների թվաքանակին, որը նորմատիվից 2000-ով պակաս է, իսկ փաստացիից 1000-ով պակաս: Այսինքն՝ մենք պետք է 1000 աշխատող կրճատենք»,- ասաց Թադևոսյանը:

Հիշեցնենք՝ ներկայացրած հայտում «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն սահմանեց 266.71 դոլար:

«Այսինքն՝ սկսած 2019թ-ի հուլիսի 19-ից 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու: Ես պետք է 2020թ-ի հուլիսի 19-ից ունենամ 1000 մարդու կրճատում, որպեսզի ֆինանսական դիսցիպլինան չխախտեմ»,- հանձնաժողովի որոշումը մեկնաբանելով` ասաց «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը:

Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի: Այդ որոշումը, Թադևոսյանի խոսքով, արդեն կայացվել է մեկ տարի առաջ՝ ՀԾԿՀ-ի 2019թ-ի որոշմամբ: «Գազպրոմ Արմենիան» սակայն մեկ տարի շարունակ չի կրճատել իր այդ աշխատակիցներին, բայց արդեն ստիպված է լինելու կատարել հանձնաժողովի այդ որոշումը:

Մնացած 2-3 հարյուր կրճատվողները կլինեն վարորդներ և այլ աշխատակիցներ: Բայց տնօրենի հավաստմամբ` այդ կրճատումներն անվտանգության վրա չեն ազդի:

2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան

Թադևոսյանը նաև հայտնեց, որ կրճատումներից բացի սպասվում են նաև աշխատավարձերի կրճատումներ: Ինքն արդեն դիմել է «Գազպրոմի» ղեկավարությանը իր աշխատավարձը պակասեցնելու խնդրանքով ու սպասում է պատասխանի:

«Որպեսզի ես ևս զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը»,- ասաց Թադևոսյանն ու հավելելեց, որ 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մյուս 10 աշխատակիցների աշխատավարձն արդեն ինքն է նվազեցնելու՝ իր հրամանով:

Աշխատակիցների ու աշխատավարձերի կրճատումները, Թադևոսյանի խոսքով, չեն ազդի նաև ընկերության ստանձնած ներդրումային պարտավորությունների վրա:

Նշենք, որ իր հայտում «Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ-ին առաջարկել էր գազի սակագնի հաշվարկում ընկերության աշխատավարձի ֆոնդը հաշվարկել 2 մլրդ 983 մլն դրամի չափով, հանձնաժողովի հաստատած տարբերակով այն նվազեցվել է մինչև 2 մլրդ 130 մլն դրամ:

Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ի այսօր ընդունած որոշմամբ` ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում, ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91 դոլար:

Ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:

Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա համար:

Գազի նոր սակագները կգործեն 2020թ-ի հուլիսի 19-ից:

Ինչու իշխանությունը չի համաձայնում բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» շահույթը. որտեղ է խնդիրը

Ըստ թեմայի

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին
Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին
ՀՀ իշխանությունները պետք է գազի սակագների լծակներն իրենց ձեռքը վերցնեն. փորձագետ
թեգերը:
կրճատում, աշխատավարձ, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ