22:01 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի տեղեկություններով` էլեկտրաէներգիայի գինը ՀՀ-ում առաջիկայում չի թանկանա:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գազի սակագնի բարձրացումը էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման չի հանգեցնի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման կանխատեսում արեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Օգոստոսի 1-ից պետք է սահմանվեն էլեկտրաէներգիայի վաճառքի գները, և, ինչքան գիտեմ, դրանք չեն բարձրանալու: Ենթադրում եմ, որ այդ պարագայում ՋԷԿ-երն ու մյուսները կարող են վճարումներ իրականացնել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Երևանի ՋԷԿ-ն այս տարի ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի, քան նախորդ տարի։ Հին գեներատորներն արդեն նորով են փոխարինվել, դրանք նույն չափի վառելիքով ավելի շատ էլեկտրականություն են տալիս։ Դրա շնորհիվ, եթե 2019 թվականին կայանը 2 միլիարդ 29 միլիոն կիլովատտ/ ժամ էլեկտրաէներգիա էր ցանց ուղղում, ապա 2020 թվականին արդեն պատրաստվում է 2,5 միլիարդ տալ։

Այլ կերպ ասած՝ Հայաստանը լրացուցիչ 500 կվտ/ժ էժան էլեկտրաէներգիա կստանա։ Այդ ավելցուկը թույլ կտա լրացնել Որոտանի ՀԷԿ-երի համակարգի (որն այս տարի կանգ է առնելու վերանորոգման համար) պակասուրդը։ Դրա հաշվին կարելի է ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել ջերմակայաններում, որտեղ այն ավելի էժան է։

Այսպիսով կնվազի էլեկտրաէներգիայի սակագնի բեռը, ընդ որում՝ այդ էֆեկտը շարունակական կլինի։ Դա թույլ կտա վճարել կայանի վերանորոգման համար վերցրած վարկը։

Միայն իմբիրն ու դիմակն են թանկացրել. Հայաստանում գները նվազել են, դեֆիցիտ չկա

2020 թվականին կվերանորոգեն կայանի սառեցնող աշտարակները։ Հիմա դրանք մաշված են, կայանն այնքան էլ լավ չի սառեցվում։ Այդ պատճառով ամռանը կայանի աշխատանքային հզորությունը մի փոքր թուլացնում են, որ ռեակտորը շատ չտաքանա։

Ինչ վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին, այս տարի ընթացիկ վերանորոգում կիրականացվի, և կայանը մոտավորապես նույնքան էլեկտրաէներգիա կարտադրի, որքան նախորդ տարի։ Այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել 2018 թվականին, հաջորդ աշխատանքները նախատեսվում են 2024 թվականին։

«Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել

Ըստ թեմայի

Ինչու իշխանությունը չի համաձայնում բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» շահույթը. որտեղ է խնդիրը
Շաքարավազի շուկայում գնի նվազման առնչությամբ վարույթ է հարուցվել. Գևորգյան
Կարմիր գծերը կմնան միայն Կենտրոնում ու Արաբկիրում. վարձավճարներն էլ կթանկանան
թեգերը:
գին, էլեկտրաէներգիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ