21:23 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1067)
34840

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ափսոսում է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

«Հարգելի պարոն նախագահ, ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,– գրել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին:

«Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար: Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը»,– եզրափակել է Փաշինյանը:

Նա Պուտինին քաջառողջության և գործունեության մեջ հաջողություններ է մաղթել։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հունիսի 9-ին Sputnik Արմենիային ասել էր, որ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին և ՌԴ կմեկնի ռուսական կողմի հրավերով։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ նախապատրաստական ​​աշխատանքների, ինչպես նաև շքերթի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները: 

Պուտինն առաջարկել է «Անմահ գնդի» երթն էլ անցկացնել հուլիսի 26-ին՝ Ռազմածովային նավատորմի օրը, բայց նաև նախազգուշացրել է, որ իշխանությունները ուշադիր հետևելու են իրավիճակի զարգացմանը: Եթե ​​մասնագետները որոշեն, որ ռիսկերը չափազանց մեծ են, ապա երթը կհետաձգեն:

Հայաստանի Զինված ուժերը նույնպես կմասնակցեն Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։

Պուտին-Ալիև հեռախոսազրույց․ Ադրբեջանի նախագահը չի մասնակցի Մոսկվայի ռազմական շքերթին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1067)

Ըստ թեմայի

Քրեական գործերը հայ–ռուսական հարաբերությունների վրա չեն ազդում. Մնացականյան
Պետք է պարզել` որոշ քաղաքական շրջանակներ կապ ունե՞ն կեղծ լուրերի տարածման հետ. Փաշինյան
Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները
թեգերը:
նամակ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ