15:24 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Արմեն Սարգսյանի խոսքով` Արցախն ունի առավել քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով` Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Արցախը կայանա որպես հզոր պետություն։ Սարգսյանը նման կարծիք է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք պետք է անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև ժողովրդագրության իմաստով»,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Այդ ուղղությամբ պետք է կատարվեն գործնական քայլեր:

Մյուս կարևոր խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է պարենի անվտանգության հարցը։ Նրա խոսքով՝ Արցախն ունի բոլոր հնարավորությունները՝ ակտիվորեն զբաղվելու պարենի արտադրությամբ։ Սարգսյանն ասել է, որ եթե այսօր ունենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ, որոնք ցավագին են, մարդկային կյանքեր են խլում, վաղն ունենալու ենք տնտեսական խնդիրներ։

«Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր։ Աշխարհում պարենի անվտանգության իմաստով ինքնաբավ պետություններ համարյա չկան»,-նշել է նա։

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

Ընդգծելով տնտեսության, ժողովրդագրության և պարենի անվտանգության ոլորտների կարևորությունը` Սարգսյանը խոսել է այդ ուղղություններով ազգային, պետական ծրագիր ունենալու մասին։ Նրա խոսքով` մենք կոնցեպտուալ փոփոխության կարիք ունենք, մեր վերաբերմունքը պետք է փոխենք։

 

Ըստ թեմայի

«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
Նախագահը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների հետ. մասնագետների նոր խումբ կգա Հայաստան
թեգերը:
կորոնավիրուս, Արցախ, Հայաստան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ