06:29 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
276 0 0

Հայկ Ստեփանյանը հայտնել է, որ մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն, հայհոյել վարչապետին, վնասել իր մեքենան։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի նկատմամբ. երկու անձ ձերբակալվել է։

«Դեպքի առթիվ հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել են 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել են»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ 

Քննչական մարմին ներկայացած քաղաքացիները ձերբակալվել են խուլիգանական արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը  հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն։ Այդ ընթացքում նաև հայհոյանքներ են հնչեցրել իր և վարչապետի հասցեին` միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրի զննությամբ Երևանի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ: 

«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան

Ըստ թեմայի

«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
Ժամանակն է վերջ տալ այս ամենին. «Իմ քայլի» պատգամավորը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ են կանչել Արտակ Մանուկյանին
թեգերը:
Հայկ Ստեփանյան, «Հեղափոխության պահապաններ» խումբ, Քրեական գործ, Ծեծկռտուք, ծեծ, ՀՀ քննչական կոմիտե

Գլխավոր թեմաներ