20:27 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75341

«Իմ քայլը» խմբակցությունը նոր փոփոխություններ է առաջարկել իր հեղինակած` ՍԴ անդամներին վերաբերող նախագծում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցումով ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Տեղեկությունը քիչ առաջ հրավիրված ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:

Հիմնական փոփոխությունը, նրա խոսքով, վերաբերում է նրան, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելուց հետո իրավական ուժ կստանան առանց ՀՀ նախագահի կողմից վավերացվելու:

«Ըստ լրամշակված նախագծի՝ ԱԺ-ի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ նախագահը հրապարակում է այդ փոփոխությունները: Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, հանվում է»,- ասաց Հովակիմյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ շեշտեց, որ ներկայացված առաջարկը բավական ուշագրավ է: «Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որևէ դեպք չի եղել, երբ որևէ պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որևէ տեքստ: Գուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սահմանադրության այս կամ այն նախագիծն այն ժամանակ ընդունվում էր հանրաքվեի միջոցով: Բայց տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելը չպիտի պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի կողմից ստորագրությամբ կամ հրապարակմամբ»,- ասաց նա:

Հանձնաժողովն ընդունեց առաջարկվող փոփոխություններն ու նախագիծը նոր տեսքով ներկայացրեց ԱԺ-ին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որը ԱԺ նախագահին էր ներկայացվել հունիսի 19-ին:  Դրանով առաջարկվում է մասնավորապես փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Այս պահին անցումային փուլ պետք չէ. Մակունցը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

Դրանով առաջարկվում է պաշտոնանկ անել մինչև Սահմանադրությանը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել, ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո, փաստորեն, Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք է տվել Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»
Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել
Հրայր Թովմասյանը պարգևավճարից զրկել է իրեն ու Վահե Գրիգորյանին
թեգերը:
Հրայր Թովմասյան, ԱԺ, «Իմ քայլը» խմբակցություն, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ