00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փրկիչ» դեղամիջոցն ու հեքիմները. ինչպես էին Ալեքսանդրապոլում փորձում կանխել համաճարակները

© Photo : Gyumri Museum of National Architecture and Urban LifeМакет Александраполя
Макет Александраполя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Մշակութային հայրաքաղաք» շարքը ներկայացնում է Գյումրու ոչ միայն պատմամշակութային կառույցների, այլ նաև մարդկային ճակատագրերի և պատմական իրողությունների մասին դրվագներ: Ինչ քայլերն էին իրականացնում 19-20-րդ դարերում մոլեգնած համաճարակները կանխելու համար:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Ինչպես 19-րդ, այնպես էլ 20-րդ դարերում Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի) համաճարակների տարածմանը նպաստում էր ոչ միայն սանիտարական վիճակը, այլ նաև ժողովրդի անգիտությունը: Խնդիրը հատկապես լուրջ էր գավառի գյուղական բնակավայրերում: Ինչպես իր «Համաճարակային հիվանդություններն Ալեքսանդրապոլ գավառում XIXդ. ԵՎ XXդ. սկզբներին» գրքում ներկայացնում է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանը, «Ախուրեան», «Գաւառի ձայն» և «Ժայռ» պարբերականները հետևել են վարակների հայտ­նվելու հաճա­խականու­թյանը, լուսաբանել տարածման պատճառները, հնարավո­րության սահմաններում ներկա­յացրել գավառին հասցված նյութական ու մարդկային վնասների մասշտաբները, ինչպես նաև մատնանշել առողջապահության ոլորտում առկա խնդիրները:

Макет Александраполя - Sputnik Արմենիա
Ռուս մեքենավարը խորտակեց թուրքերով լեցուն գնացքը. Ալեքսանդրապոլի օկուպացիայի անհայտ էջերից

Այսպես, ըստ «Ժայռ» պարբերականի` ծաղիկը, կարմրուկը, քութեշն ու տիֆը գա­վառում մեծ տարածում ստացան, որովհետև գյուղական բնակավայրերը զուրկ էին բժշկական հաստատություններից: Ավելի քան 180.000 բնակիչ ունեցող գավառում XXդ. սկզբին կար մեկ գյու­ղական բժիշկ Մեծ Ղարաքիլիսա և մեկ բուժակ Հոռո­մ գյուղերում: Արհեստավարժ բժիշկների սա­կավությունը ճանապարհ էր հարթում գյուղական հեքիմների ու տարբեր արկա­ծախնդիրների համար: Իրավիճակը շտկելու նպատակով 1910 թ. հունվարի 1-ին Քյավթառ­լի գյուղում բացվեց 6 մահճակալով հիվանդանոց, սակայն դա հարցին լուծում չտվեց, որովհետև գյուղացիությունը բժշկին դիմելու և դրամ ծախսելու փոխարեն հավատացած էր, որ հիվան­դի առող­ջանալը ճակատագրի ձեռքում է, իսկ բժիշկի տանելն ավելորդ բան է:

Վարակիչ հիվանդությունների տարածման ևս երկու պատճառ մատնանշում է «Ախու­րեանը»: Դրանք են գյուղական ազգաբնակչության ժլատությունն ու տգիտու­թյունը: «Երբ նրանցից  մինը մեռնում է, ազգականները մե­ռածին տալիս են վերջին համբույրը, իսկ հետո համբույր են տալիս տան առողջ երե­խաներին, ապա մեռածի հագուստ­ները բաժանում նրա ազգականներին»,-գրում է թերթը:

Ի դեպ, տգիտությունը, ըստ օրաթերթի, հաճախ հասնում էր զավեշտի: Այսպես, Մեծ Քյափանակ գյուղի բնակիչներ Խաչո և Սահակ Մինասյան եղբայրները 1907թ. մարտին հիվանդանում են տիֆով: Երբ Խաչոն մահանում է, տնեցիները Սահակի համար որոշում են դիմել հեքիմի օգնությանը: Վերջինս խորհուրդ է տալիս հիվանդին նավթի սպիրտ խմեցնել: Սահակի հարազատները դեղատնից նավթի սպիրտի փոխարեն գնում են անուշադրի սպիրտ և օգտագործում ողջ ըն­տանիքով: Հաշված րոպեների ընթացքում «փր­կիչ» դեղամիջոցն ընդունած հիվանդն ու նրա ընտանիքի անդամները մահանում են:

Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում

Մեկ այլ զավեշտալի պատմության, որը տեղի էր ունեցել Փոքր Պարնի գյուղում, անդրադարձել է  «Ժայռ» պարբերականը է: «Տիֆը մեր գյուղե­րում շատ զոհեր տարավ,մեռանք սրբերին մատաղ խոստա­նալով, խունկ ու մոմ վա­ռելով, բայց ոչ մեկը չօգնեց: Եվ այդ ժամ գյուղի քահանայի գլխա­վորությամբ որոշեցինք հիվանդությանը հաղթել «խորա­մանկությամբ»: Համագյուղացիներից մեկին բարձրացրինք գյուղի եկեղեցու կտուրը, իսկ մյուսին ուղարկեցինք  գերեզմանատուն: Առաջինը կտուրից պիտի հարցներ` այ մարդ, տեղ կա գերեզմաններում, իսկ երկրորդը պի­տի պատասխաներ`տեղ չկա: Պարնեցիների տրամաբանությամբ տիֆն այսքանից հետո պիտի թողներ գյուղը: Բայց արի ու տես, որ այդ ավանակը թարս պատասխան տվեց ու բոռաց. «Արեք, արեք, սաղ գյուղն էլ որ գա, տեղ կա»: Եվ հիվանդությունը մնաց գյուղում»,-ամփոփում է հոդվածագիրը:

Общий вид на центральную часть города Александрополь  - Sputnik Արմենիա
Օկուպացված Ալեքսանդրապոլն ու թուրքերի «քաղաքակիրթ» թալանը. ինչ են վկայում փաստերը

Եթե ծաղիկը, քոթեշը, մալարիան, տիֆը կամ սեռավարակները տարածվում էին կլիմա­յական անբարենպաստ պայմանների, բժշկական հիմնարկությունների սա­կա­վության, գյու­ղական վայ-հեքիմների կամ խավարամտության պատճառով, ապա խո­լերայի տարածման հիմնական պատճառը սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունն էր: Անդրկովկասի սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու նպատակով դեռևս XIX դա­րավերջին հատուկ հանձնարարականով երկրամասի բոլոր քաղաքներն ընդունեցին «Սանիտարական պարտադիր կանոններ» խորագրով  կանոնադրու­թյուններ, որոնց կատարումը պարտադիր էր քաղաքացիների հա­մար: Ալեքսանդրապոլի քա­ղաքային վարչությունը 36 կետից բաղկացած նմանա­տիպ կանոնադրություն ընդունեց 1894 թ.–ին։ Սակայն հաջորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքի առողջապահական վի­ճակն ավելի վատթարացավ: Հասարակա­կան արտաքնոցներից զուրկ քաղաքի փողոցները վերածվեցին մեկ ընդհանուր ար­տաքնոցի, գետակները ստացան «մուռդառ չայ» (կեղտոտ թեյ) անունը, որովհետև աղբանոցներ էին հիշեցնում: Խոլերայի վերջին համաճարակի տարածմանը նպաստեց նաև տեղացինե­րի անփութությունը:

«Ականատեսների հավաստմամբ սովորական կառքով դիակը տե­ղափոխում էին գերեզմանատուն, իսկ հետո առանց այն ախտա­հա­նելու սպասարկում էին առողջներին: Կամ` խոլերայով հիվանդների համար բարաք էին կառուցել, բայց դիակները պահելու համար սենյակ չէին նախա­տե­սել, այնպես որ, եթե բարաքում օրվա երկ­րորդ կեսին մեկը մահանար, ապա դիակը մինչև հաջորդ առավոտ մնալու էր մարդկանց կող­քին»,-պատմում է Արմեն Հայրապետյանը:

Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար Ալեքսանդրապոլի գավա­ռում առաջին հիվանդանոցն ու դեղատունը, ըստ «Հորիզոն» օրաթերթի, բացվեցին 1914թ.-ին։ Սակայն համաճարակային հիվանդություններն այս փոքրաթիվ ուժերով արմա­տախիլ անելն անհնար էր, և 1915թ. հունվարին արևելահայ մամուլն ահազանգեց գո­յություն ունեցող հիվանդանոցային ցանցն անհապաղ ընդլայնելու անհրաժեշտության մասին:

Լրահոս
0