00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օրենքն ինձ վրա չի տարածվում». Գյուլումյանը կարծում է` ՍԴ երկու գործընկերներն էլ չեն լռի

© Sputnik / Asatur YesayantsКонституционный суд Армении
Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների մասին նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը վստահեցնում է` Ազգային ժողովի կողմից ընդունված ՍԴ–ի մասին փոփոխությունն իրեն չեն վերաբերում։ Գյուլումյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով երեկ ԱԺ ընդունած օրենքին։

«Այդ փոփոխությունն ինձ չի վերաբերում, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։ Ես նախկինում ինչ եմ արել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել` նշանակություն չունի, ես շարունակելու եմ պաշտոնավարել», –ասաց Գյուլումյանը։

Врио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

Նա հրաժարվեց նախագծի սահմանադրականության մասին խոսել` ասելով, որ դեռ վաղ է գնահատական տալ։ Բացի այդ, Գյուլումյանը չբացառեց, որ որևէ մեկը կարող է վիճարկել այն, և ինքը չի ցանկանում կարծիք հայտնելով կաշկանդել իրեն հետագայում այդ գործի քննությանը մասնակցելուց։ 

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին` ՍԴ–ում կատարվող փոփոխությունների առնչությամբ, Գյուլումյանը հայտնեց, որ այնտեղ կան կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել։ Սակայն, մյուս կողմից, ըստ ՍԴ դատավորի, դրանք խորհրդատվական կարծիքներ են։

Գյուլումյանը նշեց, որ ՍԴ դատավորներն իրենք կարող են բողոքարկել ԱԺ նախագիծը. երբ վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները, ՍԴ դատավորները կարող են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Նկատառմանը, թե ինքն անձամբ կբողոքարկի՞ որոշումը, եթե աշխատանքից ազատեն` Գյուլումյանը դրական պատասխան տվեց, քանի որ վստահ է` բոլոր հիմքերն ունի բողոքը մինչև վերջ հասցնելու և հաղթելու։

ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար

«Պաշտոնավարելն ինքնանպատակ չէ, ես մեկ տարի ժամկետից շուտ եվրոպական դատարանից վերադարձել եմ` լավ հաշվարկելով, որ այդ 1 տարվա ընթացքում կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանամ այստեղ մինչև 70 տարեկան պաշտոնավարելիս։ Բայց մտածել եմ, որ ունեմ այդ ուժը, որպեսզի կարողանամ այնտեղ ձեռք բերած գիտելիքներս օգտագործել այստեղ»,–ասաց Գյուլումյանը` հավելելով, որ ՍԴ մյուս երկու դատավորները` Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնց անունները շրջանառվում է ՍԴ–ից հեռացողների ցուցակում, նույնպես չեն լռի։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե բնակչության շրջանում չի լսել բողոքներ ՍԴ–ին առնչվող` Գյուլումյանն արձագանքեց, թե մի քանիսը բողոքում էին, սակայն 10 հոգուն ինքը ժողովուրդ չի համարում։

Заседание Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ որոշ դատավորներին թոշակի ուղարկելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հիշեցնենք՝ ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում  ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որը ԱԺ նախագահին էր ներկայացվել հունիսի 19-ին:  Դրանով առաջարկվում է մասնավորապես փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Դրանով առաջարկվում է պաշտոնանկ անել մինչև Սահմանադրությանը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել, ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

CC BY-SA 4.0 / Էլինա Գեղամյան / Alvina Gyulumyan (cropped, resized and color corrected)Ալվինա Գյուլումյանը
«Օրենքն ինձ վրա չի տարածվում». Գյուլումյանը կարծում է` ՍԴ երկու գործընկերներն էլ չեն լռի - Sputnik Արմենիա
Ալվինա Գյուլումյանը

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո, փաստորեն, Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

Նշենք, որ Գյուլումյանը ՍԴ անդամ է ընտրվել 1996–ին և մինչև 2003–ը պաշտոնավարել է։ Դրանից հետո 2003-14թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: 2014–ին Գյուլումյանը կրկին ընտրվել է ՍԴ անդամ։ Ֆելիքս Թոխյանը ՍԴ անդամ է ընտրվել 1997–ին, իսկ Հրանտ Նազարյանը` 1996-ին։

Լրահոս
0