16:13 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.62
  • EUR565.17
  • RUB6.29
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
34110

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում ենթարկվել առ ոչինչ իրավական ակտերին, և անկախ ամեն ինչից, ինքը շարունակելու է գնալ աշխատանքի:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ գործող Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունված ՍԴ որոշ դատավորների պաշտոնանկությանը վերաբերող նախագիծը, նման արձանագրում արեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ապա ավելացրեց՝ ՍԴ-ն ԱԺ-ից նման նախագիծ չի ստացել ու չի քննարկել:

«Այն Սահմանադրությունը, որը գործում է ու որի ստեղծմանը ես մասնակցել եմ, այնտեղ չի գրված, որ, եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերում են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության»,- ասաց նա:

Հարցին, թե սահմանադրության փոփոխությունների պարագայում ի՞նչ է պատրաստվում անել ՍԴ-ն, Հրայր Թովմասյանը նշեց, որ առ ոչինչ իրավական ակտերին մարդը չպիտի ենթարկվի: Նա հայտարարեց, որ անկախ ամեն ինչից, ինքը շարունակելու է գնալ աշխատանքի:

«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա մեծ զսպվածություն ցուցաբերելով, պիտի ընդամենը ասեմ՝ որպես իրավաբան, որպես մեր Սահմանադրության հեղինակներից մեկը ես երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա»,- ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամներ, ովքեր այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

Խորհրդարանը երեկ ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը կստորագրի միայն «ԱԺ կանոնակարգի» այս փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)

Ըստ թեմայի

ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար
Դաշնակցությունը «Լուսավոր Հայաստանին» կոչ է անում միանալ ԲՀԿ նախաձեռնությանը
«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Դատավոր, ԱԺ, սահմանադրություն, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան

Գլխավոր թեմաներ