12:33 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
751 0 0

Պրոֆեսոր Գեորգի Մելքոնյանը համոզված է, որ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի աճի տեմպերը կարելի է կրճատել երկրի իշխանությունների նախաձեռնած միջոցառումների շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու համար Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկներն այստեղ են գտնվում կամավոր հիմունքներով` սեփական արձակուրդների հաշվին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց բուժաշխատողներին Հայաստան ուղարկելու միջոցառման նախաձեռնող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թիվ 4 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը։

Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին

Հունիսի 21-ին Ռուսաստանից առաջին չվերթով հինգ մասնագետ է ժամանել Հայաստան։ Խմբի մի մասը կգնան մարզային բուժկենտրոններ, մյուս մասն աշխատանքի կանցնի Երևանում։ Ժամանած բժիշկների թվում են մի քանի ռեանիմատոլոգներ և թոքաբույժ` Նատալյա Վոլկովան, Դավիթ Սախնովսկին, Զինաիդա Մարությանը, Գայանե Մելիք–Օհանջանյանը, Դմիտրի Դունկինը։ Նույն չվերթով Հայաստան են հասցրել նաև բժշկական սարքավորումներ, այդ թվում 12 կոնցենտրատ թթվածնի համար (10 լ) և 7 մոնիտոր պացիենտների հիմնական ցուցանիշները մշտապես վերահսկողության տակ պահելու համար։

Բժիշկները շտապում են օգնել Հայաստանին

Բժիշկներ ուղարկելու նախաձեռնության հեղինակը նշում է, որ նպատակը հնարավորինս շատ կարեկից մարդկանց հավաքելն էր պատմական հայրենիք ուղարկելու համար։ Ավելի քան 50 մասնագետ է արձագանքել։

«Բոլորը բժիշկներ էին, որոնք SARS-CoV-2 կորոնավիրուսային նոր տիպի վարակով պացիենտների հետ աշխատելու փորձ ունեն», – ասաց Մելքոնյանը։

Սակայն Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո պարզվեց, որ երկրին ռեանիմատոլոգներ են հարկավոր։ Արձագանքած բուժանձնակազմից 5 մասնագետներից բաղկացած թիմ ձևավորվեց։

Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է

Մելքոնյանը նշեց, որ սա կամավոր ակցիա է։

«Բժիշկները դրա դիմաց աշխատավարձ չեն ստանում։ Նրանք արձակուրդ են ձևակերպել և ընտանիքի հետ կամ որևէ հանգստավայրում հանգստանալու փոխարեն եկել են Հայաստան` օգնելու եղբայրական հայ ժողովրդին COVID-19–ի դեմ պայքարում», – պարզաբանեց պրոֆեսորը։

Նա ընդգծեց, որ արձագանքած 50 մասնագետների մեծ մասը ռուսներ են եղել։

Մելքոնյանը նշեց, որ ռուսաստանցի մասնագետներն արդեն աշխատանքի են անցել։ Նա ընդգծեց, որ եթե Հայաստանում COVID-19–ի հետ կապված իրավիճակը շարունակվի, բժիշկների նոր խմբեր կուղարկվեն։

Բժիշկների հետ Ռուսաստանից Հայաստան ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն ռուբլի գումարի չափով հումանիտար օգնություն է ուղարկվել` թթվածնի կոնցենտրատորներ, մոնիտորներ, զարկերակային օքսիմետրեր, պաշտպանիչ արտահագուստ, ռեսպիրատորներ, դիմակներ, դեղորայք։

Մելքոնյանը նշեց, որ եթե նույնիսկ նոր բժիշկները չուղարկեն, կանեն ամեն ինչ` հումանիտար բեռի նոր խմբաքանակ ուղարկելու համար։

Ինչպե՞ս Հայաստանը հաղթահարի SARS-CoV-2–ը

Հայաստանում կորոնավիրուսային վարակի նոր տեսակի տարածման տեմպերի նվազման համար Մելքոնյանը երեք ասպեկտ նշեց։

Նրա խոսքով` տարածումը նախևառաջ կարելի է կանգնեցնել սահմանափակող, խիստ կարանտինային միջոցներ կիրառելով. փակել մարդկանց մեծ կուտակումների վայրերը` հանրային սննդի կետերը և այլն։

Պակաս կարևոր չէ նաև ժողովրդի ինքնագիտակցությունը. ոմանք կարծում են, որ վիրուսը հեքիաթ է, մյուսները` որ իրենց այն չի հասնի։ Այդ պատճառով էլ մարդիկ հանգստացել են, դիմակ չեն դնում, հարսանիքներ ու թաղումներ են գնում։ Մասնագետի կարծիքով` դա էլ հենց վարակի նման տարածվածության պատճառ է դառնում։

Բացի այդ, անհրաժեշտ է նաև բոլոր բնակիչների սքրինինգ իրականացնել, քանի որ ոմանց մոտ COVID-19–ը ասիմպտոմ է ընթանում, և նրանք վարակի տարածողներ են դառնում, մյուսների մոտ հիվանդությունը թույլ արտահայտված սիմպտոմներով է ուղեկցվում։

«Կարևոր է անալիզներ վերցնելը, թոքերի համակարգչային տոմոգրաֆիա անելը։ Դա կարևոր է, քանի որ ոմանց մոտ կարող է որևէ կլինիկական դրսևորումներ չլինեն, սակայն թոքերում բավական լավ արտահայտված լինեն վիրուսային թոքաբորբի նշանները», – պարզաբանեց Մելքոնյանը։

Բժշկական միջոցառումները թույլ կտան ժամանակին բացահայտել հիվանդներին և նրանց մեկուսացնել, եթե ախտանշաններ չունեն, կամ հոսպիտալացնել։

Այս համատեքստում պակաս կարևոր չէ նաև բժշկական սարքավորումների առկայությունը բոլոր պացիենտներին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 21006 դեպք կա։ Մահվան ելքով դեպքերը 372–ն են։

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում

Ըստ թեմայի

Ո՞ր գլխացավն է վտանգավոր․ բժիշկ Մյասնիկովի պարզաբանումները
Կորոնավիրուսը դեռ կարող է «անակնկալներ» մատուցել․ Մյասնիկով
Բժիշկ Մյասնիկովը Շավարշ Կարապետյանի օրինակով պատմել է «հերոսի գենի» մասին
թեգերը:
Գեորգի Մելքոնյան (բժիշկ, պրոֆեսոր), կամավոր, բժիշկ, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ