00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 471 աշխատատեղից 50 094-ը․ Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян собственноручно раздает медицинские маски на улице (18 июня 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян собственноручно раздает медицинские маски на улице (18 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ապրիլին հազարավոր աշխատատեղեր էին փակվել, դրանց զգալի մասն այժմ վերականգնվել է։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում հայտարարեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու իրենց պայքարը դրական դինամիկա ունի, մասնավորապես վերականգնվում են փակված աշխատատեղերը։

«Մենք հասկացանք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսի հետ ապրելու ռազմավարություն, որովհետև եթե միայն կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, կունենանք տնտեսական փլուզում։ Մեր այս մոտեցումը հիմնավորել է իր ճշմարիտ լինելը։ Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Ընդ որում` դրանք միայն վճարվող աշխատատեղերն են, որովհետև կան դեպքեր, երբ մարդը փաստացի աշխատում է, բայց դեռ աշխատավարձ չի ստացել։ Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սա չի նշանակում, որ իրենք տնտեսական բարդությունը հաղթահարել են, այլ նշանակում է, որ իրենք աշխատատեղերի վերականգնման պրոցես են սկսել։

Депутат Ваге Энфиаджян у здания СНБ после заседания Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Փաշինյանը նշեց, որ իր ներկայացրած վիճակագրությունի չի կարող կասկածելի համարվել, քանի որ ձևավորվում է գործատուների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, իսկ այդ հաշվետվություններով էլ գործատուները հարկ են վճարում, այսինքն` եթե շատ գրեն, շատ էլ պետք է վճարեն։

«Հակահամաճարակային կանոնների պահպանման ցուցանիշները կարծես թե հիմա լավացել են, բայց էլի մեր հակահամաճարակային իրավիճակը մնում է լարված։ Եթե, Աստված չանի, մեր թվերը ավելի մեծանան, միգուցե մենք կորցնենք ավելի շատ աշխատատեղեր, այս պարագայում գուցե տնտեսության վերականգնումը կա՛մ արագ չլինի, կա՛մ հնարավոր չլինի։ Իմ կոչն է պահել հակահամաճարակային կանոնները»,– շեշտեց վարչապետը։

Հիշեցնենք` կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար 20 միջոցառում է ընդունել, որոնց մի մասը սոցիալական բնույթ ունի, մյուսը` տնտեսական։ 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրերը վերաբերում էին ռեզիդենտ տնտեսվարողներին, գյուղատնտեսության ոլորտին, ՓՄՁ-ներին, աշխատակիցների և աշխատատեղերի պահպանմանը, միկրոձեռնարկատիրություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտին, «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցողներին։

Իսկ սոցիալական հետևանքները չեզոքացնող ծրագրերը վերաբերում էին մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չուներ աշխատանք, մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց, չաշխատող հղի կանանց, վարձու աշխատողներին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք զրկվել էին աշխատանքից, 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեին գրանցված աշխատանք, սոցիալապես անապահով ընտանիքներին, ուսանողներին։

Հայաստանում ախտորոշվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք. ընդհանուր վարակվածների թիվը 21006 է

Լրահոս
0