11:51 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1349)
76 0 0

Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը հոգնածությունից քնել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջանցքում։ Լուսանկարը լայն տարածում էր գտել համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը համոզված է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում Ֆրանսիան և Հայաստանն ավելի ամրացրին իրենց համագործակցությունը առողջապահական ոլորտում։

«Մեր բոլոր երկրների միջև համագործակցության նոր փուլ է սկսվել։ Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հայաստանը, բոլորս միասին ենք պայքարում կորոնավիրուսի դեմ»,-ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ համատեղ ասուլիսում նշեց դեսպանը։

Նա նաև պատմեց իր համար ամենահուզիչ լուսանկարի մասին։

«Պարոն Մինյոնի՝ այդքան տարածված նկարը ապացույց է առ այն, որ ֆրանսիացի բժիշկներն ամբողջությամբ նվիրվել են իրենց գործին Հայաստանում, ու այդ նկարը կարծես ասում է՝ Հայաստան, մենք քեզ հետ ենք», - ժպիտով ասաց Լաքոթը։

Նշենք, որ ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը քնել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջանցքում։ Լուսանկարը լայն տարածում էր գտել համացանցում։

Ֆրանսիացի մասնագետները տասն օր շարունակ գործունեություն են ծավալում երեք հիվանդանոցներում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ինֆեկցիոն մասնաճյուղում։

Այսօր երեկոյան Երևան է ժամանելու ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը, իսկ Մինյոնի ղեկավարած թիմը վերադառնալու է Փարիզ։

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին օգնելու համար արդեն ժամանել են բուժաշխատողներ Ռուսաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից։ Սերբիան, Լեհաստանը և Չինաստանը բուժամիջոցներ են ուղարկել, Վրաստանը նույնպես օգնություն է առաջարկել։

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որն արդեն 3 անգամ երկարացվել է։ Եթե նորից չերկարաձգվի, արտակարգ դրության ռեժիմը կավարտվի հուլիսի 13-ին։ Հունիսի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 21006 դեպք կա։ Մահվան ելքով դեպքերը 372–ն են։

Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը. հայ պրոֆեսորը գործոններ է նշել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1349)

Ըստ թեմայի

Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ են գալիս Հայաստան
Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության կհասնեն նաև իտալացի ու լեհ բժիշկներ
թեգերը:
կորոնավիրուս, Դեսպան, ֆրանսիացի, Ֆրանսիա, Ժոնաթան Լաքոտ, բժիշկ

Գլխավոր թեմաներ